ՀՀ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետության անտառատարածքներում (հիմնականում` Իջեւանի, Գորիսի եւ Կապանի) անցկացրած ստուգումների ընթացքում հայտնաբերել են 968 ապօրինի հատված ծառ, որի արդյունքում բնությանը պատճառված վնասի չափը կազմել է 29,2 մլն դրամ: Հատուցման համար գանձվել է ողջ գումարը եւ մուտքագրվել ՀՀ պետբյուջե:
Նշված ժամանակահատվածում բնապահպանները ստուգումներ են իրականացրել նաեւ Արարատի, Լոռու եւ Տավուշի մարզերում գործող 21 փայտամշակման արտադրամասերում` դրանցից 15-ում հայտնաբերելով բնապահպանական խախտումներ: Որպես տուգանք գանձվել ու պետբյուջե է մուտքագրվել 1,29 մլն դրամ: