Ուրանի հանքավայրերը կհետախուզվեն

04/11/2007

Մինչեւ տարեվերջ Հայաստանում կսկսվեն ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզական աշխատանքները: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ այդ հետախուզական աշխատանքները հնարավորություն կտան եղած տվյալներն առավել խորությամբ ուսումնասիրելու եւ առավել ճշգրիտ պատկերացում կազմելու Հայաստանում ուրանի հանքերի պոտենցիալի վերաբերյալ: Աշխատանքների ավարտից հետո կսկսվի նաեւ ուրանի արդյունահանումը: Նախարարի դիտարկմամբ` երկրաբանական հետախուզության աշխատանքները կիրականացնեն հայկական եւ ռուսական մասնագիտացված ընկերությունները: