Տնտեսություն

Տուգանքը մնաց ուժի մեջ

14.12.2007

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նիստում քննարկվեց կարագ եւ ձեթ ներկրող ու իրացնող 16 ընկերությունների վարչական բողոքը: Մինչ այդ, հոկտեմբերի 19-ին հանձնաժողովը կարագ ու ձեթ ներկրող եւ իրացնող 50 տնտեսվարող սուբյեկտների տուգանել էր հակամրցակցային համաձայնության արդյունքում իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ անցած 4-5 ամիսների ընթացքում կարագի ու ձեթի գները բարձրացան գրեթե կրկնակի …

կարդալ ավելին

Ադամանդ են գնում

12.12.2007

Ոսկու գների զգալի բարձրացումը, որոնք գրեթե հավասարվել են ադամանդի գներին, Պարսից ծոցի, հատկապես Սաուդյան Արաբիայի շատ կանանց դրդել է ավելի շատ ալմաստ ձեռք բերել: «Ալ Արաբիա նետի» ինտերնետ-պորտալի հաղորդման համաձայն՝ այս տարվա 10 ամիսներին նրանք ադամանդակուռ զարդերի գնման համար ծախսել են ավելի քան 7 միլիարդ սաուդյան ռեալ (գրեթե 26 միլիարդ դոլար), ինչը 20 տոկոսով ավելի …

կարդալ ավելին

Որտեղ «քյաշ» փող, այնտեղ ստվեր

12.12.2007

2007-ի պետբյուջեի կատարման համար մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել: Պետբյուջեում հարկային մուտքերը պլանավորվել են մոտ 90մլրդ, իսկ մաքսային մուտքերը` մոտ 50մլրդ դրամ: Այս մասով բավականին անելիքներ ունի Հարկային պետական ծառայությունը. երրորդ եռամսյակի ցուցանիշներով հավաքագրվել է մոտ 60մլրդ դրամ: Ինչպե՞ս կամ ո՞ւմ հաշվին է Հարկայինն ապահովելու մնացած 30մլրդ դրամի մուտքերը: Այս հարցի պատասխանը ստանալու համար …

կարդալ ավելին

Սառեցված միրգը նաեւ կարտահանվի

08.12.2007

Հանրապետությունում վերջին 2 տարում հին սառնարանային 3 տասնյակից ավելի տնտեսությունների (հիմնականում` Արարատյան դաշտում) վերականգնման, կարգավորման եւ նորերի ստեղծման շնորհիվ այս տարի պահպանման է դրվել ավելի քան 25.000 տոննա խաղող (2006-ին` 20.000 տոննա) եւ մեծաքանակ պտուղ, ինչը լիովին կբավարարի ձմռանը բնակչության պահանջարկը: Գալիք տարիներին միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում հանրապետությունում վերոնշյալ տնտեսությունների թիվը կավելանա: Պայմաններ կստեղծվեն նաեւ …

կարդալ ավելին

Քրտնաջան բյուջե

07.12.2007

«Բյուջեի ծախսային, մուտքային, եկամտային մասը զգալիորեն աճել է, եւ, բնականաբար, այդ թվերի տակ քողարկված են քայլեր, որոնք կիրականացվեն սկսած հունվար ամսից: Ես այդ բյուջեն ԱԺ-ում անվանել եմ հավակնոտ»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը: «Այստեղ կարեւորն այն է, որ, իրոք, պետք է քրտնաջան աշխատել, որովհետեւ նախ՝ մենք պետք է կարողանանք երկու խնդիր …

կարդալ ավելին

Անարդյունավետ կարգավորիչ

07.12.2007

Դրամի փոխարժեքը շարունակում է արագորեն ամրապնդվել: Դա նշանակում է, որ «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել» հավերժական հարցերը դեռեւս երկար չեն կորցնի իրենց արդիականությունը: Այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պատկերացնենք նման իրավիճակ. դոլարի փոխարժեքն ընկնում է մինչեւ 25 դրամ: Եվ ի՞նչ, մեկ կիլովատտ էլեկտրաէներգիայի համար մենք պետք է վճարենք 1 դոլար կամ հասարակական տրանսպորտում երթեւեկելու …

կարդալ ավելին

Նոր զարգացումներ «Նաիրիտի» գործում

07.12.2007

ԱՊՀ Միջպետական բանկի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին կայացած Միջպետական բանկի խորհրդի նիստին մասնակցել են ԱՊՀ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները: Այս նիստին Հայաստանից մասնակցել է Վահան Մելքոնյանը, ով ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցիչն է Հայաստանում, միեւնույն ժամանակ՝ «Նաիրիտ» գործարանի սեփականատերն է: Նշյալ նիստում քննարկվել են նաեւ «Նաիրիտի» «խնդրին» առնչվող հարցեր` հատկապես այն, թե ինչպես կարելի …

կարդալ ավելին

Դեռ չի աշխատում

05.12.2007

«Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) դեռեւս չի վերսկսել աշխատանքները: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ին ընկերության սեփականատեր հնդկական «Vedanta resources» ընկերությունը 86 մլն դոլարով ԱՈԱՁ-ն վաճառեց վրացական «Մադնեուլի» ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական «Գեոպրոմինվեստ» ընկերությանը: Վաճառելու ընթացքում գործարանը պարապուրդի մեջ էր, եւ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսի աշխատանքները: Բացի այդ, ընկերությունը Բնապահպանության …

կարդալ ավելին

Գազը կարող է թանկանալ

03.12.2007

Ըստ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի, հնարավոր է, որ 2008թ. ՀՀ-ում գազի գինը սպառողների համար բարձրանա: Նա ասել է, որ թեեւ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներն ուղղվում են գազի գնի սուբսիդավորմանը, սակայն այդ միջոցները կարող են չբավարարել 2008 թվականին:

կարդալ ավելին

Ովքե՞ր են կեղծում ներկան

03.12.2007

Երկու օր առաջ հեռուստատեսությամբ խոսում էր Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը։ Չեմ հիշում՝ ինչ կոնտեքստում էր, բայց հստակ հիշում եմ նրա այս խոսքերը. «պատմաբանները կեղծում են անցյալը, տեսաբանները՝ ապագան»։ Պարոն Մնացականյանը համեստորեն չի խոսել ներկայի մասին, քանի որ, ներկան կեղծելու գործով, ըստ էության, զբաղված է նրա ղեկավարած կառույցը: Իսկ երեկ ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի …

կարդալ ավելին

Իմաստազրկված կոնֆիդենցիալություն «Նաիրիտում»

03.12.2007

ՀՀ կառավարության եւ «Նաիրիտ գործարանի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության միջեւ կնքված պայմանագրով ինֆորմացիայի տրամադրումը խիստ սահմանափակված է: Այս համաձայնագրին վերաբերող ցանկացած տեղեկատվություն համարվում է հույժ գաղտնի (այդ թվում` իրենց աշխատակիցների ու ներկայացուցիչների համար): Իսկ հրապարակային հայտարարություններով կողմերը պարտավորվել են հանդես գալ միայն մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության դեպքում: Մենք էլ միայն նոր պարզեցինք, որ …

կարդալ ավելին

HAPPY WEEK-END

01.12.2007

Ազգային դրամը նահանջեց: 300-ի հոգեբանական ցուցանիշը վերականգնված է: Պաշտոնական շրջանակներն ուրախացած են, որ փոխանակման կետերում գնման ու վաճառքի գների տարբերությունը կրկին նվազեց` դառնալով 303-306 դրամ՝ մեկ դոլարի դիմաց: Նրանք բնակչությանը թախանձագին խնդրում են շաբաթ-կիրակի օրերին տարադրամ չփոխանակել: Այդ օրերին մեր իշխանությունները հանգստանում են եւ ֆինանսական ոլորտի տեր ու տիրական են դառնում անկառավարելի սպեկուլյանտները: Իսկ նրանք, …

կարդալ ավելին

Անհավասարության տնտեսություն

01.12.2007

Վերջերս ԱՄՆ Կենտրոնական բանկի (այսինքն` Դաշնային պահուստային համակարգի) ղեկավար Բեն Բերնանկեն արեց մի հետաքրքիր հայտարարություն: Նա սպառնացող միտում անվանեց այն փաստը, որ ԱՄՆ տնտեսական աճն ուղեկցվում է հարուստների եւ աղքատների միջեւ անդունդի խորացմամբ: Այսօր անհավասարության խնդիրը հետզհետե ավելի է գրավում քաղաքական գործիչների եւ տնտեսագետների ուշադրությունը: Հասունանում է այն գիտակցությունը, որ մենք գործ ունենք համաշխարհային տնտեսության …

կարդալ ավելին

Ով ալարի, ոչ դալարի

01.12.2007

Տնտեսական շաբաթը տարօրինակ սկսվեց: Նույնքան տարօրինակ, որքան մեր տնտեսական իրականությունը, կամ մեր Կենտրոնական բանկի գործունեությունը: ԿԲ-ն՝ սարսափած ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից, որոշել էր մեծացնել բանկերի տարադրամային պահուստները: Այսուհետ ՀՀ տարածքում գործող բանկերը պարտավոր են ներգրաված տարադրամային միջոցների 12 տոկոսը պահուստավորել ԿԲ-ում (նախկին 8-ի փոխարեն): Հիմնավորումը պարզ էր` գրասենյակը (այսինքն` ԿԲ-ն), որ տարիներ շարունակ հայտարարում …

կարդալ ավելին

Չեն բարձրացվելու

01.12.2007

ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Վերահսկողության վարչության պետ Լեւոն Կարապետյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե շուտով բարձրացվելու են հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային դրույքաչափերը: Նա նաեւ հայտարարել է, որ մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի եղել եւ չի էլ նախատեսվում: «Դրանք սահմանվում են միայն օրենքով»,- ասել է նա:

կարդալ ավելին

Անկողնու հարկ

01.12.2007

Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող նորակառույց «Ռիտց» հյուրանոցային համալիրը Հարկային պետական ծառայության հետ նամակագրությամբ փորձել է ճշտել, թե ինչպես է հարկվելու իր գործունեությունը: Զավեշտն այն է, որ հյուրանոց-մոթելները չեն համարվում հանրային սննդի օբյեկտներ, քանի որ չունեն համապատասխան տարածք եւ սեղաններ: Խոհանոցում պատրաստված սնունդն անմիջապես առաքվում է համարներ: Որպես հյուրանոց էլ չեն համապատասխանում հյուրանոցային բիզնեսի չափանիշներին: Իրենց …

կարդալ ավելին

ԿԲ-ի որոշումը տեղին եւ ժամանակին չէր

01.12.2007

Անցյալ շաբաթ դոլարը կտրուկ արժեզրկվեց՝ կուրս իջավ մինչեւ 280 դրամ: Երկու օր հետո նորից արժեւորվեց, սակայն ոչ թե նախկին չափով, այլ մինչեւ 300 դրամի սահմաններում: Երկուշաբթի օրը ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանություններ տվեցին, թե ստեղծված աժիոտաժին նպաստել է նաեւ նոյեմբերի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկի կայացրած մի որոշում, որի …

կարդալ ավելին

Գործը հասավ քաղաքացիների եկամուտներին

01.12.2007

ԱԺ-ում առաջիկայում շրջանառության մեջ է դրվելու «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդիր մարմնի գնահատմամբ առաջնային խնդիրներից է: Նշենք, որ դեռ վեց տարի առաջ առաջինն իրենց եկամուտները հայտարարագրել են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, երկրորդ փուլում` քաղծառայողները, իսկ եկող տարվանից այս ցուցակը համալրելու են ֆիզիկական այն անձինք, ովքեր տարեկան ունեն 8մլն դրամից ավելի եկամուտ: Ի՞նչ …

կարդալ ավելին

Օժանդակելու են կանադացիներին

01.12.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է կանադացի խոշոր գործարարներ Ջոնաթան Գուդմանին, Ջեյմս Սմոլին եւ կանադահայ գործարար, պրոֆեսոր Ազատ Վարդանյանին: Հիշեցնենք, որ Գուդման ընտանիքը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հիմնադիրն է, որի կառավարման ու ենթակայության ներքո գտնվող կարողությունը հաշվվում է ավելի քան 65 մլրդ դոլար: Նա թանկարժեք մետաղներ պարունակող հանքերի ուսումնասիրությամբ եւ շահագործմամբ …

կարդալ ավելին

«Հայաստանում լավ բիզնեսմենը նա է, ով միայն ներմուծում է»

28.11.2007

Անցյալ շաբաթ ամերիկյան դոլարն էժանացավ միանգամից 35-40 դրամով, հետո փոխարժեքը բարձրացավ, սակայն ոչ թե մինչեւ նախկին մակարդակը, այլ ընդամենը 20-25 դրամով: Եվ հիմա Երեւանի փոխանակման կետերում 1 դոլարը գնվում է 296-300 դրամով: Ըստ մամուլի հրապարակումներից մեկի, անցյալ ուրբաթ Հայաստանի ֆոնդային բորսայում վաճառվել է ռեկորդային մեծ ծավալի՝ 20 միլիոնից ավելի դոլար: Ընդ որում, մեկ դոլարի միջին …

կարդալ ավելին