Սառեցված միրգը նաեւ կարտահանվի

08/12/2007

Հանրապետությունում վերջին 2 տարում հին սառնարանային 3 տասնյակից ավելի տնտեսությունների (հիմնականում` Արարատյան դաշտում) վերականգնման, կարգավորման եւ նորերի ստեղծման շնորհիվ այս տարի պահպանման է դրվել ավելի քան 25.000 տոննա խաղող (2006-ին` 20.000 տոննա) եւ մեծաքանակ պտուղ, ինչը լիովին կբավարարի ձմռանը բնակչության պահանջարկը: Գալիք տարիներին միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում հանրապետությունում վերոնշյալ տնտեսությունների թիվը կավելանա: Պայմաններ կստեղծվեն նաեւ արտահանման համար: