Ազգային դրամը նահանջեց: 300-ի հոգեբանական ցուցանիշը վերականգնված է: Պաշտոնական շրջանակներն ուրախացած են, որ փոխանակման կետերում գնման ու վաճառքի գների տարբերությունը կրկին նվազեց` դառնալով 303-306 դրամ՝ մեկ դոլարի դիմաց:
Նրանք բնակչությանը թախանձագին խնդրում են շաբաթ-կիրակի օրերին տարադրամ չփոխանակել: Այդ օրերին մեր իշխանությունները հանգստանում են եւ ֆինանսական ոլորտի տեր ու տիրական են դառնում անկառավարելի սպեկուլյանտները: Իսկ նրանք, ինչպես հայտնի է, սիրում են մտնել պետության ու ժողովրդի գրպանը: