Ադամանդ են գնում

12/12/2007

Ոսկու գների զգալի բարձրացումը, որոնք գրեթե հավասարվել են ադամանդի գներին, Պարսից ծոցի, հատկապես Սաուդյան Արաբիայի շատ կանանց դրդել է ավելի շատ ալմաստ ձեռք բերել: «Ալ Արաբիա նետի» ինտերնետ-պորտալի հաղորդման համաձայն՝ այս տարվա 10 ամիսներին նրանք ադամանդակուռ զարդերի գնման համար ծախսել են ավելի քան 7 միլիարդ սաուդյան ռեալ (գրեթե 26 միլիարդ դոլար), ինչը 20 տոկոսով ավելի է անցյալ տարի նույն նպատակի համար ծախսված միջոցներից: 2006թ. համեմատ երկիր բերված ադամանդների եւ այս ոլորտում աշխատողների թիվը նույնպես աճել է ավելի քան 20 տոկոսով: Ամուսնացող սաուդացի աղջիկներն այժմ որպես հարսանեկան նվեր ոսկուն գերադասում են ալմաստները՝ դրանք համարելով ավելի գեղեցիկ եւ արժեքավոր: Բացի այդ, նրանք կարծում են, որ փողի ներդրումն ազնիվ քարերի ձեռքբերման համար գերազանց միջոց է շրջապատողներին ցուցադրելու իրենց հարստությունը:

Ադամանդների գնման բումն այս տարի Սաուդյան Արաբիային աշխարհում չորրորդ տեղն է դրել ալմաստի շուկայի ծավալով: Ինչպես կանխատեսում են այս ոլորտի փորձագետները, այս երկրում ադամանդակուռ զարդեղենի էլ ավելի մեծ պահանջարկ է սպասվում դեկտեմբերին՝ մահմեդականների ամենագլխավոր տոներից մեկի՝ Իդ ալ Ֆիտրի թաթախման տոնի նախօրեին: