ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է լայն սպառման շուրջ 30 ապրանքների շուկաներում գների մոնիտորինգը: Այն իրականացվում է ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող առեւտրի կետերում (սուպերմարկետներ), կշարունակվի մինչեւ 2008թ. հունվարի 15-ը: Այսօրվա դրությամբ գների բարձրացում որեւէ ապրանքային շուկայում չի գրանցվել, բացառությամբ բանանի, որը թանկացել է 200-300 դրամով:
կարդալ ավելինԵրեւում է` իզուր չէին անգլիացի բանվորները 18-րդ դարում պայքարում իրենց աշխատանքից զրկող ջուլհակային հաստոցների դեմ: Պարզվում է, որ այդ ժամանակից ի վեր խնդրո առարկայում քիչ բան է փոխվել: Մի կողմից՝ մրցակցային դաժան պայքարը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության աճին, որը հանրության արդյունավետության ու բարեկեցության հիմքն է համարվում: Մյուս կողմից՝ աշխատանքի արտադրողականությունը զբաղվածության հավերժական թշնամին է եւ …
կարդալ ավելինԵվ այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է մեր տնտեսության հերթական ցնցող աճը. այս տարվա հունվար-նոյեմբերին մեր ՀՆԱ-ն աճել է 13.6%-ով։ Կասկած չկա, որ այս մասին արդեն գիտեք, քանի որ նման լուրերը մեր հեռուստաընկերությունները ցուցադրում են ոչ պակաս հաճախ, քան գովազդները։ Ասենք, սա էլ է գովազդ՝ ի օգուտ իշխանությունների։ Երբ տնտեսությունն արձանագրում է 13.6 տոկոսանոց …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին: Ընկերության նախագահը ՀՀ վարչապետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը` ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում հայ-ռուսական համագործակցության վերահաստատման նպատակով 2007թ. օգոստոսին ՀՀ կառավարության հետ «ԱԼՌՈՍԱ»-ի համագործակցության պայմանագրի կնքումից հետո: Պայմանագրով նախատեսված է վերոնշյալ ընկերության կողմից վերամշակման նպատակով հումքի մատակարարում հայկական ընկերություններին` դրանք այնուհետ «ԱԼՌՈՍԱ»-ի հանձնարարությամբ ռուսական …
կարդալ ավելին«ԱլՌոսա» ընկերությունը, համաձայն ՀՀ կառավարության հետ օգոստոսին կնքած ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում համագործակցության համաձայնագրի, արդեն անհրաժեշտ ծավալի հումք է ներմուծել` Հայաստանում ադամանդի վերամշակման համար: «Մենք ուրախ ենք, որ կարողացանք կատարել մեր տված խոստումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը: Մինչ հումքի ներմուծումը, ընկերության …
կարդալ ավելինԵթե որեւէ մեկը փորձի ամփոփել տնտեսական տարին, հարկավ, կարեւորագույն իրադարձություն պիտի նկատի տնտեսվարողներ-պետություն հարաբերությունների զարգացումը: Անցնող տարին այս առումով առանձնահատուկ էր: Նախ՝ արդարացնող դատավճռով հանգրվանային լուծում ստացավ «Ռոյալ Արմենիա»-պետություն վեճը: Ճիշտ է, պարտությունից հետո պետությունը շատ արագ հակահարձակման անցավ: Հիմա ոչ ոք չի կասկածում, որ հանդուգն գործարարները կպատժվեն: Սակայն, միեւնույն է, արդարացնող միջանկյալ դատավճիռը նախադեպ …
կարդալ ավելին2007 թվականը սղաճի առումով շրջադարձային դարձավ Հայաստանի համար: Բազմաթիվ տարիներ անընդմեջ սղաճի պաշտոնական թվերը երկրում պահպանվում էին պլանավորված ցուցանիշների վրա, այսինքն՝ 3%-ի սահմաններում, իսկ առանձին տարիներին նույնիսկ դեֆլյացիա է արձանագրվել: Այժմ ամեն ինչ փոխվել է: Արդեն պարզ է, որ տարեվերջին սղաճի պաշտոնական ցուցանիշը կգերազանցի 7-8%-ը: Այս թիվն արտացոլում է նոր իրականությունը, ընդ որում, ոչ այնքան …
կարդալ ավելինԸստ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանի` Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 տոկոսով գերազանցել են 2006թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշերը: Նա նաեւ հայտարարել է, թե դրանցում զգալիորեն մեծացել են Ռուսաստանի ներդրումների ծավալները` հիմնականում հեռահաղորդակցության եւ էներգետիկայի ոլորտների հաշվին: Կ. Դավթյանի հավաստմամբ` Հայաստանի առեւտրատնտեսական ոլորտի հիմնական գործընկերները շարունակում են մնալ Եվրամիության եւ ԱՊՀ երկրները, ապա` …
կարդալ ավելինԻջեւանում շվեյցարական «Օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը նախատեսում է բացել սպիտակ գինու գործարան: Կազմակերպության նախագահ Միհրան Բարոնյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նախատեսված գործարանի մոտ 100 հա տարածքում խորհրդային տարիներին գործել է գինու գործարան, որը, սակայն, երկար տարիներ չի շահագործվել: Վերակառուցվելիք գործարանի տարածքում կտնկվեն նոր, հատուկ տեսակի խաղողի վազեր, որոնց բերքը կօգտագործվի գինու արտադրության համար: «Գործարանի բացման …
կարդալ ավելին2008թ. հունվարի 1-ից Հայաստանի հարկային դաշտում տեղի է ունենալու երկու լուրջ փոփոխություն: Առաջինը «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն են: Հիշեցնենք, որ «Պարզեցված հարկի մասին» օրենքն ընդունվել է 2000թ. փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանելու համար: Այս հարկատեսակով կարող էին հարկվել բոլոր այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 50 միլիոն դրամը: Նման ձեռնարկությունները վճարում …
կարդալ ավելինԱյս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստան է ներկրվել 1 մլրդ 782.7 մլն խմ բնական գազ` 2006թ. նույն ժամանակահատվածի 1 մլրդ 715.7 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 608.7 մլն խմ, որից 434.2 մլն խմ-ն` բնակչության կողմից, 359.7 մլն խմ-ն` արդյունաբերության, եւ 446.4 մլն խմ-ն` էներգետիկայի ոլորտում: Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղարի, այս տարվա նոյեմբերին ՀՀ …
կարդալ ավելին«Վերականգնվող էներգիայի զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի հատկացրած վարկավորման ծավալը մինչեւ 2008թ. գարուն կկազմի շուրջ 2 մլն եվրո: Գրասենյակի տնօրեն Գեւորգ Թումանյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ ՀՀ-ի եւ Գերմանիայի միջեւ կնքված միջպետական համաձայնագրի շրջանակներում գերմանական «KfW» բանկը հայկական կողմին այս նպատակով տրամադրել է 6 մլն եվրո: Ծրագրի նպատակը նոր փոքր ՀԷԿ-երի …
կարդալ ավելինՀՀ կառավարության 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ակնկալվում է հանրապետությունից ապրանքների արտահանման ծավալների շուրջ 1 մլրդ 460 մլն ԱՄՆ դոլարի միջին տարեկան մակարդակ եւ միջին տարեկան 10 տոկոս աճ (դոլարային արտահայտությամբ): ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ նույն ժամանակահատվածում ապրանքների արտահանումն ավելի արագ է աճելու, քան ծառայություններինը: Ապրանքների ներմուծման միջին տարեկան աճը …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր Երեւանում են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստի առիթով: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հավաստմամբ` հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մաքսանենգության դեմ պայքարին առնչվող խնդիրներին եւ կարեւորվել է մաքսազերծման կետերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչը զգալիորեն բարձրացնում է մաքսային ծառայությունների գործունեության …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ հայտարարել է, որ հանձնաժողովը բջջային կապի ծառայություններ մատուցելու համար մրցութային փաթեթ է պատրաստում: 2008թ. մայիսին կհայտարարվի մրցույթ, իսկ 2008թ. օգոստոսին, ըստ Ռոբերտ Նազարյանի, թերեւս հայտնի կդառնա Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը: Հանձնաժողովի նախագահն ասել է, թե հաղթողն անպայման որոշվելու է մրցույթի արդյունքում: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, …
կարդալ ավելինՀայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման մրցութային գործընթացը եղել է բավականաչափ թափանցիկ: Այս մասին երեկ հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերի փոխնախագահ Շիգեո Կացուն: «Սկզբնական շրջանում մենք ենթադրում էինք, որ կլինի մեկից ավելի մասնակից, բայց ի վերջո մնաց մեկը, ինչը մի փոքր տխրեցնում է, քանի որ ես մրցակցության կողմնակից եմ»,- ասել է Կացուն: …
կարդալ ավելինԵրեկ «Հայէկոնոմբանկի» «Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) միջեւ կնքվեց 15 մլն դոլարի սինդիկացված (կոլեգիալ) վարկի պայմանագիր: Բանկի ղեկավարների հավաստիացմամբ՝ սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ համաշխարհային ճանաչում ունեցող վեց ֆինանսական հաստատություններ իրենց մասնակցությունն ունեցան այս սինդիկացված վարկում: Սինդիկացված վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: Առաջին՝ 5 մլն …
կարդալ ավելինՇուկայական տնտեսության մեջ պետության դերի մասին տնտեսագիտական վիճաբանությունները, թվում է, կշարունակվեն ճիշտ այնքան, որքան գոյություն կունենա շուկայական տնտեսությունը: Այս վիճաբանությունը մերթ հանդարտվում, մերթ, ընթացիկ պահից կախված, բորբոքվում է նոր ուժով: Հիմա ճիշտ նման պահ է: Դրամի փոխարժեքի սրընթաց ամրապնդումը հարցադրումը կտրուկ է դարձնում` Հայաստանին պետական արդյունաբերական քաղաքականություն պե՞տք է արդյոք: Այսինքն, մեզ համար, պետության համար …
կարդալ ավելինԱյն, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է մենաշնորհային վիճակում, հայտնի է բոլորին: Ինչպես եւ այն, որ մենաշնորհային վիճակում է հատկապես ներմուծման ոլորտը, որի դաժան հետեւանքները մենք ամեն օր զգում ենք մեր գրպանի վրա: Մենաշնորհային վիճակը երբեմն նաեւ կտրուկ դրսեւորումներ է ունենում: Դրա վառ օրինակն էր վերջերս շաքարի գնի կտրուկ տատանումը, երբ մեկ օրվա ընթացքում 1 կգ …
կարդալ ավելին– Պարոն Բագրատյան, օրերս թերթերից մեկում գրվել էր ժամանակին Երեւանի Արարատ գինու կոմբինատը 60 հազար դոլարով սեփականաշնորհելու մասին, որի արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացում է եղել։ Ընդ որում, վարկած էր առաջ քաշվում Ձեր փայամասնակցության մասին, որ Ձեր ծանոթին էիք աշխատանքի նշանակել եւ այլն։ Հիշում ենք, թե այդ կապակցությամբ ինչպիսի աղմուկ էր երկրում բարձրացել: – Ավելի …
կարդալ ավելին