ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր Երեւանում են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստի առիթով: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հավաստմամբ` հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մաքսանենգության դեմ պայքարին առնչվող խնդիրներին եւ կարեւորվել է մաքսազերծման կետերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչը զգալիորեն բարձրացնում է մաքսային ծառայությունների գործունեության թափանցիկությունը եւ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: Ռ. Քոչարյանը նշել է նաեւ, որ որեւէ երկրում գործարար մթնոլորտի վիճակը մեծապես կախված է նաեւ նրանից, թե մաքսային ծառայությունն իր գործունեության որակով խթանո՞ւմ, թե՞ խոչընդոտում է գործարարությունը: