Ըստ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանի` Հայաստանում հունվար-սեպտեմբերին արտասահմանյան ներդրումների ծավալները 58 տոկոսով գերազանցել են 2006թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշերը: Նա նաեւ հայտարարել է, թե դրանցում զգալիորեն մեծացել են Ռուսաստանի ներդրումների ծավալները` հիմնականում հեռահաղորդակցության եւ էներգետիկայի ոլորտների հաշվին: Կ. Դավթյանի հավաստմամբ` Հայաստանի առեւտրատնտեսական ոլորտի հիմնական գործընկերները շարունակում են մնալ
Եվրամիության եւ ԱՊՀ երկրները, ապա` ԱՄՆ-ը եւ հարեւան երկրները: Առաջիկայում համագործակցության աշխարհագրությունն ընդլայնման միտում ունի: «Շարունակելով զարգացնել մեր որդեգրած ուղղությունները` փորձում ենք այժմ մեր հայացքն ուղղել նաեւ դեպի արեւելյան երկրներ` Չինաստան, Հնդկաստան, որոնց հետ տնտեսական լայն համագործակցություն ենք ակնկալում: Պետք է հասցնենք 2010թ. Շանհայում անցկացվելիք 5-ամսյա տնտեսական միջազգային խոշոր ցուցահանդեսին ըստ արժանվույնս եւ պատշաճ ձեւով ներկայացնել Հայաստանը»,- նշեց Տ. Դավթյանը: