Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ հայտարարել է, որ հանձնաժողովը բջջային կապի ծառայություններ մատուցելու համար մրցութային փաթեթ է պատրաստում: 2008թ. մայիսին կհայտարարվի մրցույթ, իսկ 2008թ. օգոստոսին, ըստ Ռոբերտ Նազարյանի, թերեւս հայտնի կդառնա Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը: Հանձնաժողովի նախագահն ասել է, թե հաղթողն անպայման որոշվելու է մրցույթի արդյունքում: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, նման որոշումները կայացվում են «գիշերային մրցույթների» արդյունքում: Ինչպես օրինակ` «Վիվա Սելլին» լիցենզիա տրամադրելու դեպքում: