ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է լայն սպառման շուրջ 30 ապրանքների շուկաներում գների մոնիտորինգը: Այն իրականացվում է ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող առեւտրի կետերում (սուպերմարկետներ), կշարունակվի մինչեւ 2008թ. հունվարի 15-ը: Այսօրվա դրությամբ գների բարձրացում որեւէ ապրանքային շուկայում չի գրանցվել, բացառությամբ բանանի, որը թանկացել է 200-300 դրամով: