«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն եւ «Էրիքսոն» ընկերությունը ստորագրել են «WCDMA/HSPA» ցանցի շինարարության ու համապատասխան սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ 5 տարի ժամկետով պայմանագիր: Փաստաթղթի համաձայն՝ պետք է ուժեղացվի կապի ծառայությունը Ռուսաստանի յոթ մակրո-տարածաշրջաններում` ներառյալ Մոսկվան, Հյուսիսային-Կովկասը, Սիբիրը, Վոլգան, Հյուսիս-Արեւմուտքը, Արեւելքն ու Ուրալը: Կապի երրորդ սերնդի ցանցին անցումը «ՎիմպելԿոմի» բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել նորագույն մուլտիմեդիայի բազմազան ծառայություններից` մասնավորապես բջջային հեռուստատեսության …
կարդալ ավելինՌուսաստանյան «Ֆինանս» հանդեսի 2008թ. վարկանիշի համաձայն` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շրջանում «Ունիկոր» խմբի (անշարժ գույք, գյուղատնտեսություն, բանկ) սեփականատեր Բիձինա (Բորիս) Իվանիշվիլին զբաղեցնում է 35-րդ տեղը. նրա կարողությունը գնահատվում է 5,2 միլիարդ դոլար (127,4 միլիարդ ռուբլի): Անցյալ տարի այս վարկանիշում Իվանիշվիլին զբաղեցնում էր 25-րդ տեղը, եւ նրա կարողությունը գնահատվում էր 4,5 միլիարդ դոլար (119,6 միլիարդ ռուբլի): Ի …
կարդալ ավելինՎերջին երկու-երեք ամիսներին ազգային դրամի վարքը տարօրինակորեն գոհացուցիչ էր։ Հասարակության բոլոր շերտերի համար։ Դրամն արձանագրեց չափավոր արժեզրկում։ Վերջին ցնցումի ժամանակ, երբ դրամը «մանրեց» 300-ի հոգեբանական սահմանը, բոլորը հասկացան, որ այդպես չի կարելի։ Վերջին երկու տարում պաշտոնապես նվազեցվում են արտերկրից ստացվող տրանսֆեր-օգնությունների պաշտոնական թվերը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ բնակչության էական հատվածն ապրում է դրանց հաշվին։ …
կարդալ ավելինՀայաստանում 2008թ. նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի մոտ 10 տոկոս աճ։ Նշենք, որ 2007-ին ՀՆԱ աճը կազմել է 13.7 տոկոս, 2002-2006 թթ.` միջինում 13 տոկոս։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը` հավելելով, թե այս տարվա համար նախատեսված է ապահովել նաեւ արտաքին առեւտրաշրջանառության 42 տոկոս աճ։ Այս ցուցանիշը …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ երկարացրել է բջջային կապի կանխավճարային քարտերի պայմանագրերի կնքումը եւ վերջնաժամկետ է սահմանել 2008թ. հունիսի 1-ը: Մինչ այդ, պայմանագրերի ձեւակերպման վերջին ժամկետը մարտի 1-ն էր: ՀԾԿՀ-ի տվյալներով՝ Հայաստանի բջջային կապի 2 օպերատորների՝ «ԱրմենՏելի» եւ «Վիվա Սելի» կանխավճարային քարտեր ունեցող բաժանորդների 55-60 տոկոսը դեռ չի հասցրել պայմանագիր կնքել: Հիշեցնենք, որ հանձնաժողովի …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ սենսացիոն մի որոշում է կայացրել: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը թույլատրել է թողարկել 95 մլրդ 503 մլն դրամ արժեքով 19 մլն սովորական անվանական բաժնետոմսեր եւ դրանք վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Տեղեկացնենք, որ ընկերությունը մի անգամ էլ 2006թ. է թողարկել 11 մլն 180 հազար բաժնետոմսեր, սակայն «Գազպրոմը» դրանցից 2,8 միլիոնի արժեքը չի մարել: …
կարդալ ավելինԱշխատանքային այցով երեկ Սյունիք է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այցի ընթացքում նախարարն այցելել է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ՝ ներկայիս «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ: Կոմբինատի աշխատողների հետ հանդիպմանը ներկայացվել է նաեւ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Վերջինս խոստացել է ամեն ինչ անել կոմբինատի գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ըստ Արամ Հարությունյանի` նախարարությունը սերտորեն …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում ստորագրվեց «Հայկական երկաթուղու» համակարգը հատուկ ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը: Հիշեցնենք, որ դեռեւս հունվարին էր պարզ դարձել, որ «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթում հաղթել է միակ մասնակից «Ռուսական երկաթուղիներ» …
կարդալ ավելինՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը Տնտեսական լրագրողների ակումբի հրավերով երեկ ներկայացնում էր ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի տնտեսական դրույթները: Ծրագրի հիմնական առավելություններից մեկն, ըստ պրն Երիցյանի, այն է, որ այն միաժամանակ եւ՛ հավակնոտ է, եւ՛ իրատեսական. «Այս ծրագրերում դրված են այնպիսի հավակնություններ, որոնք մյուս թեկնածուների համար երազանքի մակարդակում են, …
կարդալ ավելինԵրեկ Թուրքմենստանում բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ, միաժամանակ որոշ քանակությամբ բենզին վարորդներին հատկացվելու է անվճար: Եթե մինչեւ այժմ բենզինի մեկ լիտրը արժեր 400 մանաթ, երեկվանից վաճառվելու էր 3100 մանաթով: Միաժամանակ կառավարությունը մասնավոր մեքենաներ ունեցողներին անվճար կհատկացնի ամսական 120 լիտր բենզին, բեռնատարների եւ ավտոբուսների տերերին՝ 200 լիտր: Բենզինի գինը Թուրքմենստանում անփոփոխ էր մնացել վերջին տասնամյակի …
կարդալ ավելինԱմեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան «Midland Resources Holding» ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ Եվգենի Գլադունչիկը: 1996-ից էլցանցերի համակարգում աշխատող Հրայր Ավանեսյանը 2003-ի հունվարին ազատվեց ՀԷՑ-ի համակարգչային կենտրոնում իր աշխատանքից: Սակայն դա ծագած վեճի շարունակությունն էր միայն: Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես: Դեռ 1996-1997թթ. Հ. Ավանեսյանը …
կարդալ ավելինԼոռու մարզի Ախթալա քաղաքում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ, Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանն է: Դա առավել դրսեւորվում է հանրապետական ընտրությունների ժամանակ, որին ախթալացիները գնում են «Մեր Վազգենի թասիբի համար» նշանաբանով: Այս կապակցությամբ ինքը` պրն Խաչիկյանը, փաստեց, որ 2007 թ. մայիսին կայացած ԱԺ ընտրություններին …
կարդալ ավելինԱնցած շաբաթ բանկային թեմայով հոդված գրելիս չէի պատկերացնում, որ որեւէ արձագանք կունենա: Նախ` նախընտրական շրջանն արդեն ավարտական փուլ է մտել: Հասարակական կյանքը խիստ քաղաքականացված է: Երկրորդ՝ Կենտրոնական բանկը միշտ էլ ձեւացնում է, թե չի նկատում իր ոլորտին վերաբերող հոդվածները: Եվ վերջապես՝ բանկային թեման միշտ էլ պակաս հրապուրիչ է ընթերցողի համար: Հոդվածին արձագանքողները հիմնականում մանր բիզնեսով …
կարդալ ավելինՄենք նախկինում գրել էինք, որ զարգացող երկրներն ունեն, այսպես կոչված, «հետամնացության առավելությունը», ինչը կայանում է նրանում, որ տեսականորեն կարիք չկա կրկնելու շուկայի զարգացման այս կամ այն հնացած փուլը: Առաջատար երկրների փորձը մնացած երկրներին թույլ է տալիս մի կողմ դնել անցյալում մնացած որոշումները: Ընդ որում` «հետամնացության առավելությունը» կարելի է կիրառել ինչպես շուկայի առանձին սեգմենտներում` առավել զարգացած …
կարդալ ավելինՀայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանն «Արմենպրեսին» ասել է, որ հայկական երկաթուղին աշխատում է 2008թ. հաստատված սակագներով: Վրացական կողմը դրանք փոփոխելու դեպքում պետք է առնվազն մեկ ամիս առաջ պաշտոնական նամակով տեղեկացնի հայկական կողմին: «Վրացական կողմի հայտարարությունը, թե կիրառվող զեղչերն այլեւս …
կարդալ ավելինՀայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը, որը 2006 թվականի նոյեմբերից հավատարմագրային կառավարման է հանձնվել Հայփոստ Թրասթ Մենեջմենթ փակ բաժնետիրական ընկերությանը, մտադիր է առաջիկա տարում եռապատկել ներդրումները: «ՀայՓոստի» աշխատակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոնն ասել է, որ 2007 թվականին նախորդ տարվանից 30 տոկոսով ավելի եկամուտ է ստացվել: Անցած տարի կատարված ներդրումների …
կարդալ ավելինՄոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է սահմանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի նկատմամբ: Հունվարի 23-ին ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ընկերությունը խախտել է բնապահպանական պահանջները եւ ջրաչափը պահանջվող տեղում չի տեղադրել: 3 մլրդ …
կարդալ ավելինՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. ծրագրի կազմման հիմքում ընկած է չորս կարեւորագույն սկզբունք: Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նիստում, ներկայացնելով ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության տարեկան ծրագիրը, նշել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Հիշեցնենք, որ փոփոխված Սահմանադրությամբ ՎՊ-ն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ: …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի British Airways խոշորագույն ավիաընկերությունը բացում է Լոնդոն-Նյու Յորք նոր չվերթը, որը կսպասարկի բացառապես բիզնես-դասի ուղեւորների համար նախատեսված ինքնաթիռները: Չվերթը, որը կմեկնարկի հաջորդ տարի, կկատարվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւելքում գտնվող «Սիթի» օդանավակայանից, որը նախատեսված է հենց այն ուղեւորների համար, ովքեր այլ քաղաքներ եւ երկրներ են թռչում գործերով: British Airways-ը հայտարարել է, որ մտադիր է …
կարդալ ավելինԱսում են` ընտրություններում խոստումներ տալիս են թեկնածուները, իսկ դրանց իրականացման համար ժողովրդին պատասխան են տալիս պրոֆեսիոնալները: Մեր պարագայում գրեթե նույնն է: Դրան հավելած` անողոք պարսավանքները եւ ագրեսիվ տրամադրությունները: Ինքս բազմիցս քննադատել եմ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը եւ փորձել խնդիրների լուծման ուղիներ առաջարկել: Բայց այն քննադատությունը, որ լսվում է այսօր, եւ այն «առաջարկները», որ արվում են, …
կարդալ ավելին