Չեն դիմել

08/02/2008

Հայկական բեռների փոխադրման սակագների փոփոխության հարցով Վրաստանը պաշտոնապես չի դիմել Հայաստանին: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ բեռնային եւ կոմերցիոն բաժնի պետ Վոլոդյա Մարությանն «Արմենպրեսին» ասել է, որ հայկական երկաթուղին աշխատում է 2008թ. հաստատված սակագներով: Վրացական կողմը դրանք փոփոխելու դեպքում պետք է առնվազն մեկ ամիս առաջ պաշտոնական նամակով տեղեկացնի հայկական կողմին: «Վրացական կողմի հայտարարությունը, թե կիրառվող զեղչերն այլեւս չեն գործելու, ունեն քաղաքական բնույթ եւ ուղղված են Ռուսաստանի դեմ: Սակայն Վրաստանը պետք է հաշվի առնի, որ դրանք հայկական բեռներ են»: