Չվերթ` միայն բիզնես-դասի համար

06/02/2008

Մեծ Բրիտանիայի British Airways խոշորագույն ավիաընկերությունը բացում է Լոնդոն-Նյու Յորք նոր չվերթը, որը կսպասարկի բացառապես բիզնես-դասի ուղեւորների համար նախատեսված ինքնաթիռները: Չվերթը, որը կմեկնարկի հաջորդ տարի, կկատարվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւելքում գտնվող «Սիթի» օդանավակայանից, որը նախատեսված է հենց այն ուղեւորների համար, ովքեր այլ քաղաքներ եւ երկրներ են թռչում գործերով: British Airways-ը հայտարարել է, որ մտադիր է ավելի ակտիվորեն յուրացնել բիզնես-փոխադրումների սեգմենտը, որոնց պահանջարկն աճում է: