Երեկ Թուրքմենստանում բենզինի գինը բարձրացվել է 8 անգամ, միաժամանակ որոշ քանակությամբ բենզին վարորդներին հատկացվելու է անվճար: Եթե մինչեւ այժմ բենզինի մեկ լիտրը արժեր 400 մանաթ, երեկվանից վաճառվելու էր 3100 մանաթով: Միաժամանակ կառավարությունը մասնավոր մեքենաներ ունեցողներին անվճար կհատկացնի ամսական 120 լիտր բենզին, բեռնատարների եւ ավտոբուսների տերերին՝ 200 լիտր: Բենզինի գինը Թուրքմենստանում անփոփոխ էր մնացել վերջին տասնամյակի ընթացքում եւ ամենաէժանն էր աշխարհում՝ 2 սենթ՝ մեկ լիտրի համար: Հիմա արդեն արժե 16 սենթ կամ 48 դրամ: Հիշեցնենք, որ Հայաստանում 1 լիտր բենզինն արժե 350-370 դրամ, այսինքն` մոտ 8 անգամ ավելի թանկ, քան Թուրքմենստանում: