Խանգարում է ներմուծողներին

06/10/2007

«Ջեներալ տրանսուորլդ մենյուֆեքչրինգ քամփնի» ՓԲԸ-ն, որ ներկայումս համարվում է «Դողագործ» գործարանի սեփականատերը, դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարության դեմ` ներդրումների խոչընդոտման մեղադրանքով: Գործարանն, արդեն մեկ տարի է՝ մատնվել է պարապության, այն բանից հետո, երբ սկսել էր կանոնավոր արտադրանք թողարկել: Մեր տեղեկություններով, բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ գործարանի ամերիկահայ սեփականատիրոջը հասկացրել են, որ տեղական ավտոդողերի արտադրությունը մեծ հարված կարող է հասցնել խոշոր ներմուծողներին, որն ուղղակի արտոնյալ բիզնես է համարվում: Որպես Կառավարության հակաքայլ՝ գործարանում, արդեն երկար ժամանակ է, ստուգումներ է անցկացնում ՀՀ Գլխավոր դատախազությունը: