«Ջրից դեպի շուկա»

03/10/2007

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի շուկա» ենթածրագրով 2007-08թթ. աշխատանքներ կկատարվեն Սյունիքի մարզի 10 գյուղերում, որից 1-ը` Կապանի, 4-ը` Սիսիանի, 3-ը` Գորիսի եւ 2-ը` Մեղրու տարածաշրջաններում: Մարզպետարանից «Արմենպրեսին» փոխանցել են, որ 2009-10թթ. ենթածրագրով աշխատանքներ են նախատեսված միայն մեկ՝ Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն գյուղում: Եվս 12 համայնք (5-ը՝ Սիսիանի, 4-ը՝ Գորիսի, 3-ը՝ Մեղրու տարածաշրջաններում) ծրագրում կընդգրկվի 2011-ին: Ենթածրագիրը կմեկնարկի հոկտեմբերին: