1 շնչին՝ տարեկան 5,6 լիտր օղի

06/10/2007

ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի տվյալներով՝ 2006թ. Հայաստանում իրացվել է 18057484,3 լիտր օղի: Իրացման ծավալներով առաջին տեղը զբաղեցնում է «Ավշարի գինու գործարանը», երկրորդ եւ երրորդ տեղերում են «Էրեբունի Ալկո» եւ «Արաբկիր Ալկո» ընկերությունները: 2007թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3.222.700 մարդ, եւ եթե հաշվի չառնենք, որ բնակչության մի մասը երեխաներ են, ապա 2006 թ. մեկ բնակչի հաշվով տարեկան իրացվել է 5,6 լիտր օղի: