«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցիչ Ջոն Դանիլովիչն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա օգնության հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում բազմաթիվ «դրական եւ կառուցողական» բարեփոխումներ են իրականացվել: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի 2008թ. ֆինանսական տարվա քննարկման ժամանակ Ջ. Դանիլովիչը հույս է հայտնել, որ Հայաստանի առաջիկա համապետական նշանակության ընտրությունները ժողովրդավարական կլինեն: Հանձնաժողովի անդամ Նիթա Լոուին ընդգծել է, որ ՀՄ հիմնադրամը լրացուցիչ օժանդակության հնարավորություն է տալիս, հետեւաբար, սխալ է կրճատել այլ, օրինակ` Ազատության աջակցման ակտով Հայաստանին հատկացվող տնտեսական օժանդակությունները: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլեմբերգը նշել է նաեւ, որ Հայաստանը պետք է պահպանի հիմնադրամի ֆինանսավորման հասցեատեր լինելու իր կարգավիճակը: