Հայաստանում խիստ աղքատ են համարվում նրանք, որոնց օրական եկամուտը կազմում է 1 դոլար: Իսկ աղքատները նրանք են, ովքեր ունեն մինչեւ 2 դոլար եկամուտ: 20 հազար դրամ նվազագույն աշխատավարձի շեմը, ինչպես տեսնում ենք, Հայաստանում ազատում է լայն մասսաներին աղքատ կոչվելու պիտակից: Հետաքրքիրն այն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրի հաշվարկներով, Հայաստանում աղքատ է համարվում բնակչության մոտ 30 տոկոսը, ինչը չի տեղավորվում ամերիկացիների աղքատության մասին ունեցած պատկերացումների մեջ: Իսկ ահա ԱՄՆ-ում աղքատ է համարվում նա, ով իր 1 ժամվա աշխատավարձով չի կարող գնել 1 կգ հավի միս: Եթե այս նախապայմանները հաշվարկենք Հայաստանի համար, ապա 8-ժամյա աշխատանքային օրվա վերջին «աղքատը» պետք է վաստակեր 9600 դրամ (ՀՀ-ում 1 կիլոգրամ հավի մսի գինը սկսում է 1200 դրամից):