Նորից խստացումներ

24/08/2007

2007թ. պետբյուջեի կատարողականի ընթացքին եւ հարկային վարչարարության խստացման մեխանիզմներին վերաբերող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի այսօրվա աշխատանքային հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: Խոսվել է նաեւ կառավարությանն ու ԱԺ-ին ներկայացվելիք հարկային օրենսդրական փաթեթի մասին, որը միտված է հաջորդ տարի եւս բյուջեի աճի տեմպերն ապահովելուն: Հարկային ծառայության պետը վստահեցրել է, որ 2007թ. համար նախանշված ծրագրերը կկատարվեն ամբողջությամբ: