Դեռ չի վաճառվել

24/08/2007

«Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» դեռ չի վաճառվել,- երեկ մեր թղթակցին ասել է ԱՈԱՁ տնօրեն Վարդան Վարդանյանը: -Գործարքը դեռ չի կայացել, «Vedanta Resources»-ը գործարանը վաճառելու համար «GeoProMaining»-ին միայն իր համաձայնությունն է տվել: Գործարքը կկայանա 40-45 օր հետո»: Արդեն երեք ամիս է, ինչ ԱՈԱՁ-ն չի աշխատում: Արդեն մի քանի տարի է, ինչ ընկերությունը Բնապահպանության նախարարության հետ գտնվում է դատական պրոցեսների մեջ: Նախարարությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել գործարանում եւ խոշոր չափի՝ մի քանի տասնյակ մլն դոլարի չափով տուգանքներ է նշանակել: Բացի այդ, ընկերությունն ունի նաեւ մոտ 10 մլն դոլարի հարկային պարտքեր: «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» սեփականատերը «Vedanta Resources»-ի կազմի մեջ մտնող «Sterlite Gold» կանադական ընկերությունն է: