100 օրվա լռություն

19/09/2007

Ինչպիսի՞ դիրքորոշում ունի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը «Հայփոստի» շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ: Հարցը հետաքրքիր էր, որովհետեւ Ն.Երիցյանը ԿԲ-ում աշխատելու ժամանակ մասնակից է եղել «Հայփոստի» կառավարումը հոլանդացիներին հանձնելու բանակցություններին: Եվ արդյո՞ք այս ընկերության հետ կապված պատմությունը չի վտանգի այն գործարքների համբավին, որոնց մասնակից է եղել նախարարը: Այս հարցին ի պատասխան, նա երեկ իր պաշտոնավարման 100 օրվա գործունեությունը ներկայացնող ասուլիսում ասաց. «Հոլանդական ծրագիրը շարունակվում է, հոլանդական ծրագիրը կառավարության կողմից հաստատված է, եւ հույս ունենք, որ այդ ծրագիրը կիրականացվի, որը կարող է մեծ առաջընթաց ապահովել ֆինանսական ու փոստային ծառայությունների ոլորտում: Սրանով կսահմանափակվեմ երեւի»: