«Բիլայնն»՝ ընդդեմ «ԱրմենՏելի» եւ «ՎիմպելԿոմի»

26/09/2007

Այսօր ՀՀ Տնտեսական դատարանում տեղի կունենա «Բի լայնն»՝ ընդդեմ «ԱրմենՏել» եւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների դատավարությունը: «Բի լայն» ՍՊԸ-ն համարում է, որ «ԱրմենՏելն» ու «ՎիմպելԿոմը» խախտում են «Բի լայնի» մտավոր սեփականության իրավունքը` ՀՀ-ում օգտագործելով իրենց ապրանքանշանին եւ ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ապրանքային նշան, ինչը համարվում է օրենքի խախտում: «Բի լայն» ՍՊԸ-ն պահանջում է, որպեսզի այդ երկու ընկերությունները դադարեցնեն իրենց իրավախախտ գործունեությունը: Քանի որ վերջինները քաջատեղյակ են, որ «Բի լայն» ապրանքանշանը պատկանում է «Բի լայն» ՍՊԸ-ին: