Մոտ 135 մլն դոլարի ռուսական ներդրումներ խոստացող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության աշխատանքներն, ըստ պետական պաշտոնյաների, ավարտվելու էին դեռ նախորդ տարի: Սակայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատակիցներից տեղեկացանք, որ 4-5 տարի հետո միայն կավարտվեն աշխատանքները:
Նաեւ հասկանալի է, թե ինչու ռուսական կողմը չի շտապում արագ ավարտին հասցնել շինարարությունը: ՀՀ պետական պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ Հայաստանը բացարձակապես էներգակիրների պահանջ չունի: 800Մգ/Վտ հզորություն ունեցող Հարզդանի ՋԷԿ-ն էլ ամառվա շրջանում անգործության է մատնվում: Իսկ աշխատելու դեպքում էլ 400-500Մգ/Վտ-ից հզորությունները չեն գերազանցվում: Հրազդանի ՋԷԿ-ը միայն վերջերս է սկսել էլեկտրաէներգիա արտադրել` ԱԷԿ-ի շահագործումը վերալիցքավորման պատճառով դադարեցնելու հետ կապված: Այնինչ, իրավասուներն ասում են, որ մենք կարող ենք էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր դառնալ: