Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից տրվել է Հայաստանից կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների արտահանման եւ ներմուծման 25 թույլտվություն, որոնք ամբողջությամբ վերաբերել են կենդանի խեցգետնի արտահանմանը` 37 հազար 600 կգ ընդհանուր քաշով: Նախարարությունից տեղեկացրել են, որ կապված տարեշրջանի հետ` կենդանի խեցգետնի արտահանման ծավալները կտրուկ նվազել են. օգոստոսին թույլատրվել է Հայաստանից արտահանել շուրջ 113 հազ. կգ կենդանի խեցգետին` սեպտեմբերի արտահանման ցուցանիշներից գրեթե 3 անգամ ավելի: Խեցգետինը, ինչպես եւ նախորդ ամիսներին, առավելապես արտահանվում է Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ուկրաինա: Սեպտեմբերին կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների ներմուծման թույլտվություններ ընդհանրապես չեն տրվել: Հիշեցնենք, որ օգոստոսին տրվել է ՀՀ-ից կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների արտահանման եւ ներմուծման 65 թույլտվություն: