«Դրամի արժեւորման առաջացրած խնդիրները քննարկելուց առաջ խորհուրդ կտամ ուսումնասիրել համաշխարհային շուկաներում տեղի ունեցող գործընթացները եւ հայաստանյան իրադարձությունները, որպեսզի մեր քննարկումներն օգուտ տան գործարարներին եւ, ընդհանրապես, տնտեսությանը»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այսօր ամենահեշտը դոլարի արժեզրկման մասին խոսելն է` առանց հաշվի առնելու, սակայն, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ. դոլարի արժեզրկումը համաշխարհային երեւույթ է, որը դուրս է մեր վերահսկողությունից: