Երիցյանին չեն հասկանում

21/11/2007

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն իր առաջադեմ մտքերով ու գաղափարներով բավականին անելանելի վիճակում է դրել նախարարության աշխատակազմին: Նախարարության երկրորդ էշելոնի պաշտոնյաներն ասում են, որ նախարարը վատ մտքեր չունի, սակայն դրանք Հայաստանում, առավել եւս՝ մեր ժամանակներում իրագործելն անհնար է: Նման եվրոպական մտքերը հեշտ է Եվրոպայում կիրառելը: Թերեւս այս է պատճառը, որ գլոբալ ծրագրերով զբաղված նախարարը, մոտ կես տարի պաշտոնավարելու ընթացքում, որպես «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ չի հասցրել գումարել այս խորհրդի իր անդրանիկ նիստը: Հիշեցնենք, որ ՓՄՁԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդին է վերապահված փոքր ձեռնարկատերերին պետական վարկային երաշխիքներ տրամադրելու որոշումներ ընդունելը: