Նմանը զնմանին գտանե՞

26/11/2007

Բաժնետոմսերի շուկան Հայաստանում կայացած չէ: Ըստ հասարակագետների՝ պատճառն այն է, որ հայ գործարարն իր տեսակով ու վարքով անհատականություն է: Գործընկեր գործարարներն ի վերջո հակասություն են ունենում եւ առանձնանում։ Տնտեսագետների կարծիքով՝ բաժնետոմսերի շուկայի ներկայիս վիճակը կարելի է բացատրել ստվերային տնտեսության մեծ ծավալով: Մանր բաժնետերերին խոշորները չեն վճարում՝ իրական շահույթը թաքցնելու պատճառով: Ավելին` գործարարները ձգտում են 100 տոկոսանոց սեփականատեր դառնալ: Շվեդական OMX-ը նույնպես գնեց Հայաստանի Ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսը: Հետագա զարգացումները կարող են հետաքրքիր լինել: