Վերականգնվել է

11/04/2008

Հայկական երկաթուղու երկաթգծի 2637 կմ-ին` Շահալի-Թումանյան հատվածում, ապրիլի 8-ի ժամը 14:00-ի դրությամբ ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին` ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում գծերից դուրս էր եկել 8 դատարկ վագոն, որոնցից երկուսը շրջվել էր: