ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ կայացած նիստում գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանում գրանցել է «Շանթ պլյուս» եւ «Աշտարակ կաթ» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք ունեցող են համարվել 2007-ի տվյալներով: Ըստ պաղպաղակի շուկայում գործող 14 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության` 2007-ին հանրապետությունում արտադրվել է 2.449.852,1 կգ պաղպաղակ, որից իրացվել է 2.310.332,2 կգ-ն եւ արտահանվել 130 հազ. 389 կգ-ն: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցել են «Շանթ պլյուսը»` 30,73 տոկոս, «Աշտարակ կաթը»` 25,82 տոկոս եւ «Թամարան»` 21,64 տոկոս: Առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարողները միասին գրավել են շուկայի 56,55 տոկոսը: Ի դեպ, 2005-ի գործունեության արդյունքներով` հանձնաժողովի որոշմամբ «Շանթ պլյուս» ընկերությունն էր համարվել գերիշխող դիրք ունեցող: