Վերացրել են

05/07/2008

Երեկվանից Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի, խաղողի եւ կիտրոնի ներկրման սահմանափակումները, որոնք այս տարվա հունիսի 7-ին Ռուսգյուղտնտհսկողության կողմից դրվել էին թուրք արտահանողների կողմից ռուսաստանյան ֆիտոսանիտարական պահանջները խախտելու պատճառով: Դա նախատեսված է այն հուշագրով, որը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը եւ Թուրքիայի գյուղատնտեսության եւ գյուղերի գործերի նախարար Մեհդի Էքերը: