ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթներն ավելացան եւս մեկով։ Կառավարության որոշմամբ, 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 33-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակել ՀՀ Կենտրոնական բանկը` ի դեմս ֆինանսական դիտարկումների կենտրոնի: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հոկտեմբերի 1-ից: