Մեկ միլիոն դոլարի կարողություն ունեցող չինացի գործարարների թիվը 2008թ. անցած տարվա համեմատությամբ աճել է մեկ քառորդով: Այդ մասին ասված է «Սինհուա» գործակալության հաղորդագրության մեջ, որը վկայակոչել է «Meryll Lynch» ընկերության պաշտոնական զեկույցը: Համաձայն զեկույցի` այսօր Չինաստանում կա 415.000 միլիոնատեր: Դրանով իսկ Չինաստանը Ճապոնիայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ գործարարների թվով: «Ծագող արեւի» երկրում նրանց թիվն արդեն 1 մլն 51 հազար է: Չինացի հարուստների ունեցվածքի միագումար արժեքն արդեն հասել է 2,12 տրլն դոլարի, իսկ դա կազմում է ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բոլոր մասնավոր կապիտալների արժեքի 14,8 տոկոսը: