Դրամն արժեւորվե՞լ է

31/08/2008

2008թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0.7% եւ 0.2% նվազում (դրամն արժեւորվել է): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ 2008թ. օգոստոսին 2007թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 3.7% հավելաճն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների եւ հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 0.8% եւ 7.6% նվազում: 2008թ.օգոստոսին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 301.7դրամ, ինչը 10.5%-ով ցածր է նախորդ տարվա օգոստոսի համապատասխան ցուցանիշից (336.94 դրամ):