130 վագոն

29/08/2008

Վերջին երկու օրերին Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 130 վագոն բեռ, որից 72-ը խառը բեռներ են, 48-ը` ցորեն, եւ 10 վագոն բենզին: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` հայ-վրացական սահմանի Սադախլո մաքսակետում այժմ գտնվում է 15 վագոն ցորեն եւ 7 վագոն խառը բեռ, որը շուտով կտեղափոխվի Հայաստան: Ըստ նրա` ներկայումս վրացական երկաթուղու վրա կա Հայաստան ներկրվող ընդհանուր առմամբ 191 վագոն բեռ: Դրանցից 92 վագոնը հացահատիկ է, 99՝ խառը ապրանքներ: Այսօրվա դրությամբ Փոթիի նավահանգստում առկա Հայաստան տեղափոխվող 2800 տոննա բենզինից 10 վագոնն արդեն բարձված է եւ 3000 տոննա ցորենից 13 վագոնը նույնպես բարձված է եւ շուտով կտեղափոխվի Հայաստան: