Ավելի քան 100.000 տոննա ծիրան

05/07/2008

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հանրապետության 9,5 հազար հա ծիրանի այգետարածքներից մինչեւ հուլիսի վերջն ակնկալվում է հավաքել ավելի քան 100.000 տոննա բերք: Ծիրանի արտահանումները կարգավորելու նպատակով նախարարության համակարգում, ըստ նրա` գործում է «թեժ գիծ», որն արագորեն լուծում է վերոհիշյալ բնահումքի առաքումների շուրջ ծագած խնդիրները: Երեկվա դրությամբ՝ հանրապետությունից արտահանվել է 4800 տոննա ծիրան, որից 380 տոննան` օդային ճանապարհով: