Ոսկու գործով

12/11/2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ադամանդագործության եւ ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադիր է Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համագործակցությունը: Շերմոն Սիսին ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հնախագահի հետ, ով եւս ողջունել է ՀՀ-ի հետ գործարար կապեր հաստատելու «Western mines company» ընկերության մտադրությունը եւ նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիերա Լիոնեում ոսկու եւ ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության եւ ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը եւ ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար: