Նոր փոխառություններ

02/11/2008

Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին եւ Վրաստանին փոխառություններ տրամադրելու նոր նախագծերը: Դրանցից յուրաքանչյուրի արժեքը 20 մլն դոլար է, փողն արտոնյալ պայմաններով հատկացվում է ՀԲ-ի դուստր կազմակերպության, Զարգացման միջազգային ասոցիացիայի գծով: Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Հայաստանում Համաշխարհային բանկի հատկացրած միջոցները պետք է օգնեն բարելավելու ջրատար համակարգերի եւ կոյուղու աշխատանքը: