«Սեփականատերերը 24 ամսվա ընթացքում, բաժնետոմսերի ձեռքբերման պայմանագրի կնքումից հետո, կատարել են 40 միլիոն դոլարի ներդրումներ գործող արտադրությունում»,- վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը: Մեր տեղեկություններով, սակայն, սա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: «Նաիրիտին» մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այդ գումարները ծախսվել են ոչ թե հիմնական միջոցների` մեքենաների, սարքավորումների ձեռքբերման, …
կարդալ ավելինԱյս տարվա 11 ամիսներին Հայաստան է ներկրվել 2 մլրդ 4 մլն 938 հազ. խմ բնական գազ, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում իրացվել է շուրջ 1 մլրդ 846 մլն 774 հազ. խմ գազ: Այդ թվում` բնակչության կողմից սպառվել է շուրջ 488 մլն խմ, արդյունաբերության կողմից՝ շուրջ 345 մլն …
կարդալ ավելինՏնտեսական տարին տխուր է ավարտվում: Համաշխարհային ճգնաժամից սահմռկել են բոլորը: Մեծ ու փոքր տնտեսություն ունեցող երկրները ցնցվում են: Իսկ մենք, չի կարելի ասել, թե՝ խաղաղ ենք մեր լեռների պես: Տնտեսության բոլոր ոլորտներում գործարարները բողոքում են: Ներմուծողները բողոքում են առեւտրի ծավալների անկումից: Արտադրողները` համաշխարհային գնանկումից ու պատվերների կրճատումից: Վիճծառայությունը գրում է շինարարության ծավալների կրճատման մասին: Կենտրոնական …
կարդալ ավելինՀանրապետության շուկաներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որոշ գյուղմթերքներ կրել են գնային փոփոխություններ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ընկերությունում, նախորդ ամսվա համեմատությամբ զգալիորեն նվազել է կարտոֆիլի գինը եւ ներկայումս վաճառվում է 106-130 դրամով: Նշենք, որ նախորդ տարվա այս օրերին այն վաճառվել է 170-224 դրամով, իսկ 2006-ին` 190-240: Խոզի եւ գառան մսի վաճառքի գինը, …
կարդալ ավելինԵրբեւէ փորձե՞լ եք զրուցել ամերիկյան կրթություն ունեցող, որոշ ժամանակ ամերիկաներում բնակված եւ ներկայումս որեւէ միջազգային կազմակերպությունում աշխատող երիտասարդների հետ։ Կամ գոնե կողքից լսե՞լ եք՝ ինչպես են նրանք խոսում մեկը մյուսի հետ։ Իսկ նման զրուցի «տիպային մոդելը» հնչում է մոտավորապես այսպես. «Այս վերջին շրջանում «սքեդյուլս» (այսինքն՝ գրաֆիկս) շատ ծանրաբեռնված է, «դեդլայններիս» (վերջնաժամկետներիս) չեմ հասցնում, պետք է …
կարդալ ավելին«Հայաստանն ունի անհրաժեշտ գործիքներ` կառավարելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունները երկրի տնտեսության վրա»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա, ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա տագնապալի չէ, այդուհանդերձ, ՀՀ կառավարությունն անգործ չէ եւ փորձում է մոբիլիզացնել հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խնդիրների ծագման դեպքում անհրաժեշտ մոտեցումների ցուցաբերման համար: Նրա կարծիքով, բնական …
կարդալ ավելինՄիջազգային ֆինանսական ճգնաժամի պարագայում արտարժույթի շուկաներում փոխարժեքների տատանումներն ավելի հաճախակի են դառնում: Հայկական դրամն էլ վերջին ամիսներին աչքի էր ընկնում իր, ինչպես Կենտրոնական բանկում են ասում, անկանոն վարքով, այսինքն` մեկ արժեւորվում, մեկ արժեզրկվում էր եվրոյի ու դոլարի նկատմամբ, թեեւ այդ տատանումները շատ կտրուկ չէին: Սակայն վերջին երկու շաբաթներին նկատելի է մեկ օրինաչափություն` դրամը «հաստատակամորեն» արժեզրկվում …
կարդալ ավելինՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ սպառողների կողմից ստացվել են 199 գրավոր եւ 721 բանավոր հարցադրումներ եւ բողոքներ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, գազամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են հանձնաժողովի աշխատակազմի սպառողների հետ կապերի բաժնից, բոլոր դիմումներին եւ հեռախոսազանգերին ընթացք է տրվել: Առավել շատ գրավոր հարցադրումներ եւ բողոքներ ստացվել են հեռահաղորդակցության ոլորտի …
կարդալ ավելին2000 թվականից Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում գործող «Լայքս Արմենիա» ընկերությունը, որը «Լայքս Եվրոպա» ընկերության ամենամեծ մասնաճյուղն է ամբողջ աշխարհում, փակվում է: Ընկերության բաժնետերերը որոշել են վաճառել կամ լուծարել «Լայքս Եվրոպան» եւ նրա բոլոր մասնաճյուղերը, քանի որ այն շահութաբեր չէ: Այս մասին են վկայում ընկերության պաշտոնական կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունները: «Լայքսը» Եվրոպայում հայտնի է …
կարդալ ավելինԱվստրալիական «Թամայա Ռիսորսիզ» (Tamaya Resources) ընկերությունը այս տարվա սեպտեմբերին հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին: Ընկերության առաջին կիսամյակի հաշվետվության մեջ դա բացատրվում էր ամորտիզացիոն ծախսերը սպասվածից բարձր, իսկ ոսկու պաշարները ցածր լինելու հանգամանքով: Իրականում, սակայն, «Թամայան» ոչ թե ժամանակավորապես սառեցրել, այլ առհասարակ դադարեցրել է Մեղրիում իր գործունեությունը, ավելին` ձգտում է օր առաջ լքել Հայաստանը: …
կարդալ ավելին«Հայաստանը Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը քննարկում է բարձր մակարդակով»,- երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը տարբեր հանդիպումներում քննարկվում է Հայաստանի բարձր ղեկավարության կողմից: Հայաստանի նախագահն այդ հարցը շոշափել է Եվրոպայում ունեցած յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ հարցը բարձրացրել …
կարդալ ավելին«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա 11 ամիսներին իրականացրել է 7927 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7230-ի փոխարեն: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նույն ժամանակահատվածում օդանավակայանով հանրապետություն է ժամանել 653 հազ. 784 մարդ՝ նախորդ տարվա 617 հազ. 623-ի դիմաց, մեկնել է 706 հազ. 812 մարդ՝ նախորդ տարվա 651 …
կարդալ ավելինՖրանսիայի Շամպայն գինիների միջպրոֆեսիոնալ կոմիտեն (CIVC) աշխարհի տարբեր երկրներում շամպայնի սպառման զգալի նվազում է արձանագրել: Ընթացիկ տարվա առաջին տասն ամսում շամպայնի մատակարարումների ծավալները, շշերի թվաքանակի ցուցանիշով, նվազել են 4,9 %-ով: Ընդ որում, դա տեղի է ունեցել ճյուղի զարգացման գործում «ոսկի» 2 տասնամյակներից հետո, երբ մատակարարումները տարեկան աճում էին ավելի քան 2 %-ով: 2007թ. նույնիսկ բացարձակ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր բարձրության վրա էր: Նախ՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարեց, որ Ամանորի նախաշեմին ՀՀ-ում սննդի շուկայում արձանագրվել են գնանկման դեպքեր: Ըստ նրա` առաջին անգամ եվրոպական երկրների նման, ՀՀ-ում, մասնավորապես՝ սուպերմարկետներում, սննդի գնի նվազում է նկատվել, կիրառվում են զեղչեր նախատոնական առեւտրի համար: Միայն նկատվել է ձվի գնի աճ. այն …
կարդալ ավելին«Այն ձեռնարկությունները, որոնք ունեն լուրջ ծրագրեր, եւ դրանց իրականացման համար ֆինանսական միջոցներն են պակասում, նրանք կարող են դիմել կառավարությանը, եւ կառավարությունը աննախադեպ քայլի է գնալու` պետական երաշխիք է տալու, որ այդ ձեռնարկությունները ստանան վարկեր»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ հակաճգնաժամային …
կարդալ ավելինԱնհրաժեշտ է պետական վիճակախաղ, իսկ ավելի լավ է` վիճակախաղերի անցկացումը դարձնել պետության մենաշնորհ: Այնուամենայնիվ, տարօրինակ պետություն ունենք մենք: Մի կողմից՝ դրամը միշտ չի հերիքում, կան բազմաթիվ սոցիալական ու այլ խնդիրներ, մյուս կողմից` պետությունն, իռացիոնալ մեծամտությամբ, չի ցանկանում բարձրացնել այն, ինչն ուղղակի ոտքերի տակ է ընկած: Իսկ ընկածն ամենեւին քիչ չէ: Հաշվարկը տասնյակ միլիարդների է հասնում: …
կարդալ ավելինՀՀ Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում մարզպետարանի, Սեւան, Վարդենիս, Կամո, Գավառ քաղաքների քաղաքապետարանների, Սարուխան, Ծովակ, Նորադուս, Լճաշեն, Ներքին Գետաշեն եւ մի շարք այլ գյուղերի համայնքապետարանների դիտարկման արդյունքում հայտնաբերել է 597 միլիոն դրամի խախտում: Ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` 150 միլիոնի խախտումները կապված են գնումների գործընթացի հետ, որն, ըստ նրա` չի գործում սահմանված կարգի համաձայն: Ի.Զաքարյանի հավաստմամբ` …
կարդալ ավելինՄինչ տնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջ աշխարհում կրճատվում են աշխատատեղերը, Հայաստանում ամեն ամիս առաջանում է մոտ 1,4 հազար թափուր աշխատատեղ: Ըստ lragir.am-ի՝ այս տվյալը հրապարակել է ՀՀ Զբաղվածության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով, ներկայում «հայտնաբերվել է» 6 հազար թափուր աշխատատեղ գործակալության կողմից ուսումնասիրված 3 հազար ընկերությունում: Դրանց 30 տոկոսը խոշոր ընկերություններում են, մնացածը` փոքր …
կարդալ ավելինՏնտեսության անկման փուլում գտնվելու ժամանակ բիզնես սկսելու գաղափարը կարող է հիմարություն թվալ։ Սակայն թույլ տնտեսությունն, իրականում, կարող է իդեալական ժամանակահատված լինել նոր բիզնեսի համար։ Օրեր առաջ գործարար Միխայիլ Բաղդասարովն էլ կարծիք հայտնեց, որ համաշխարհային ճգնաժամը կարող է օգտակար լինել նորաստեղծ ընկերությունների համար։ Խոսելով, մասնավորապես, ավիաընկերությունների մասին, նա ասաց, որ խոշոր ընկերությունների սնանկացումից կարող են օգուտ …
կարդալ ավելին«Տարածքային ամբողջականությունը կարեւոր սկզբունք է, որից մենք սկսում ենք»,- երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Կան նաեւ այլ սկզբունքներ, եւ Մինսկի խմբի աշխատանքը կայանում է հենց նրանում, որ բոլոր սկզբունքներն այնպես միացվեն, որպեսզի խուսափենք բանավեճերից եւ հասնենք ամենակարեւորին` կարգավորմանը: Մինսկի խումբը կոնկրետ առաջարկություններ է արել, օրինակ` շփման գծից դիպուկահարներին հեռացնելը: Մենք …
կարդալ ավելին