Այս տարվա 11 ամիսներին Հայաստան է ներկրվել 2 մլրդ 4 մլն 938 հազ. խմ բնական գազ, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում իրացվել է շուրջ 1 մլրդ 846 մլն 774 հազ. խմ գազ: Այդ թվում` բնակչության կողմից սպառվել է շուրջ 488 մլն խմ, արդյունաբերության կողմից՝ շուրջ 345 մլն խմ գազ: Էներգետիկայի բնագավառում սպառվել է շուրջ 564 մլն խմ: