Տնտեսություն

Նաեւ Իսպանիան

14.02.2009

Իսպանիայի կառավարությունը մտադիր է 2009 թվականին 1,5 մլրդ եվրոյով կրճատել պետական ծախսերը: Տնտեսված միջոցները կուղղվեն տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, այդ թվում՝ գործազրկության գծով նպաստների ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի Ստորին պալատ) հատուկ նիստում, որը նվիրված էր երկրի տնտեսական դրությանը: Նա պարզաբանել է, որ պետական …

կարդալ ավելին

Wall Street-ն էլի կորցնում է

14.02.2009

ԱՄՆ-ի ֆոնդային շուկան, որը հոռետեսորեն է արձագանքել տնտեսության խթանման փաթեթի ընդունմանը եւ բանկային համակարգի օժանդակման՝ հայտարարված պլանին, երեքշաբթի օրը կորցրել է 500 միլիարդ դոլար: Այդ մասին հաղորդել է «Wilshire Associates Incorporated» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Քիմ Շեֆերդը: Դա հավասար է այն անիրացվելի ակտիվների գումարին, որոնք, ինչպես սպասվում է, կառավարությունը մտադիր է գնել ԱՄՆ-ի …

կարդալ ավելին

«Ռուսական վարկով դրամի կուրսը կայուն պահել չեն կարող»

14.02.2009

– Պարոն Խաչատրյան, Ռուսաստանից ՀՀ-ին տրվելու է 500 մլն դոլարի վարկ` 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Ըստ Ֆինանսների նախարարության, այս համաձայնությունը չի ենթադրում ՀՀ-ի կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում: Հաշվի առնելով Ղազախստանի եւ Բելառուսի հետ կնքված նմանատիպ պայմանագրի փաստը, հավատո՞ւմ եք, որ, իսկապես, որեւէ այլ պարտավորություն Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ …

կարդալ ավելին

Ադամանդագործության միակ խոչընդոտը դոլարի փոխարժեքն է

08.02.2009

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանի վիճակագիրները մեր տնտեսության զարգացման ցուցանիշները բաժանում էին երկու մասի` ադամանդագործությունը ներառյալ եւ առանց ադամանդագործության: Մի քանի տարի առաջ ադամանդագործությունը Հայաստանում զարգացման այնպիսի ծավալների էր հասել, որ տնտեսության գրեթե բոլոր ցուցանիշների վրա էական ազդեցություն էր թողել: 2004-2005թթ. ադամանդի վերամշակման ծավալը մեր երկրում հասավ իր բարձրակետին` աշխատում էին վերամշակող մոտ 200 …

կարդալ ավելին

Էլի ֆոկուսնիկություն են անում

08.02.2009

2009թ. հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնաճ: Սա վերջին 10 տարիների հունվար ամիսներին արձանագրված ամենացածր գնաճն է: Այս մասին ասված է ՀՀ ԱՎԾ-ի կողմից վերջերս հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2009թ. հունվարին» զեկույցում: Համեմատաբար ցածր (2.5%-ից փոքր) գնաճ վերջին 10 տարիների հունվար ամիսներին (նախորդ ամիսների նկատմամբ) արձանագրվել է 2000, 2002, …

կարդալ ավելին

Միայն հաճելի հուշեր

07.02.2009

«2008թ. Հայաստանի տնտեսությունը հիմնականում չկրեց համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները, այնուհանդերձ, տարեվերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդային ազդեցություններն արտահայտվեցին տնտեսության իրական հատվածում` գցելով տնտեսական աճի տեմպը` շուրջ 3.9 տոկոսային կետով: Չնայած տարեվերջյան տնտեսության իրական հատվածի անբարենպաստ զարգացումներին, հարկային վարչարարության բարելավման շնորհիվ հաջողվել է ապահովել հարկային եկամուտների թիրախը` հնարավորություն ստեղծելով ժամանակին եւ ամբողջությամբ կատարել 2008թ. …

կարդալ ավելին

Կապիտալի արտահանումը Հայաստանից կաճի 160 տոկոսով

07.02.2009

2009թ. մարտին առեւտրային բանկերի կանխատեսմամբ՝ ՀՀ դրամը կդրսեւորի արժեզրկման միտումներ, եւ միջին հաշվով՝ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը կկազմի մոտ 320 դրամ: Այդ մասին նշված է մի քանի օր առաջ ԿԲ-ի կողմից հրապարակված «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների եռամսյակային հարցումների ամփոփում. 2008թ. IV եռամսյակ» զեկույցում: Նշենք, որ 2008թ. երրորդ եռամսյակում անցկացված հարցումների ժամանակ բանկերի կողմից 2009թ. մարտի …

կարդալ ավելին

Ճգնաժամ

07.02.2009

Ճգնաժամի մեղավորները կդատվե՞ն ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոդլերը մտադիր է պատասխանատվության ենթարկել Ուոլ-Սթրիթի ֆինանսիստներին, որոնց սպեկուլյացիաների եւ խախտումների հետեւանքով ծագեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։«ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն կանցկացնի եւ մեղավորներին կստիպի պատասխան տալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հոդլերը՝ ընդգծելով սակայն, որ «վհուկների որս» չի լինի։ Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ նրա …

կարդալ ավելին

«Թամաշան» շարունակվում է

07.02.2009

Հանրապետության տոնավաճառներում արդեն տեղադրվել են 7700-ից ավելի ՀԴՄ-ներ: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը: Տարբեր տոնավաճառներում ՀՀ վարչապետի կողմից Երեւանի Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկա կատարված այցից հետո կոմիտեի աշխատակիցներին հանձնարարվել է շարունակել շուկայում ընթացող ուսումնասիրությունները: Ա.Բեյբությանի խոսքով` տարածքում իրականացված չափագրման աշխատանքների եւ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են զանազան խախտումներ, …

կարդալ ավելին

Բանկերը վարկեր չեն տալիս

07.02.2009

«Այս պահին Հայաստանում բյուջեի վերանայման գործընթաց ծախսային մասում նախատեսված չէ: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելու է շուրջ 500 մլն դոլարի վարկ: ՌԴ կառավարության եւ մեր կառավարության միջեւ նույնպես բանակցություններ են վարվում` կայունացման վարկ ստանալու ակնկալիքով, եւ ես կարծում եմ, որ գործը բյուջեի վերանայմանը չի հասնի: Բայց կանխատեսումներ անելը, ինչպես գիտեք, անշնորհակալ գործ է»,- երեկ հրավիրված ասուլիսում …

կարդալ ավելին

Տոն, որ վաճառում են

07.02.2009

Տոնավաճառների առեւտրի կարգավորման նպատակով կառավարությունն իրար է անցել: Օրը մի բան որոշում են: Բայց տոնավաճառներում հաշվիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հարցում կառավարությունը հաստատակամ է: Անհողդողդ հաստատակամ: «Ինչո՞ւ» հարցին միանշանակ պատասխան գտնելը դժվար է: Տոնավաճառները Հայաստանում խիստ տարածված երեւույթ են: Հասարակական մասշտաբ ունեցող երեւույթ: Փորձագիտական տվյալներով՝ տոնավաճառների միջոցով լուծվում է հասարակության 10-15 տոկոսի ապրուստի խնդիրը: Տոնավաճառները մի քանի …

կարդալ ավելին

«Հայաստանում ճգնաժամի մեջ է ոչ միայն տնտեսությունը»,- ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը

07.02.2009

«Մեր տնտեսությունը հիվանդ է, ընդ որում, լուրջ հիվանդ է: Եվ այդ հիվանդությունը միջազգային ֆինանսական կամ տնտեսական ճգնաժամի արդյունք չէ: Այնպես չէ, որ Ամերիկայում մեկը փռշտաց, մենք այստեղ հարբուխով վարակվեցինք: Մեր հիվանդությունը շատ ավելի խորը արմատներ ունի եւ շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է: Մեր հիվանդությունը եթե ախտորոշենք, պետք է հետ գնանք 1988-91թթ.»,- ասում …

կարդալ ավելին

Չի՛ վաճառվում

07.02.2009

Երեկ ժամը 17:20-ին լրացել է «Բջնի» հանքային ջրերի գործարանի» աճուրդի վերջնաժամկետը. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից գործարանի գույքն ու գույքային իրավունքները էլեկտրոնային աճուրդի էին հանվել հունվարի 23-ից: Սակայն անցած 10 օրերի ընթացքում որեւէ մեկի կողմից գնման առաջարկ չի ներկայացվել: Այդուհանդերձ, ԴԱՀԿ ծառայությունից «Ա1+»-ին հայտնել են, որ առաջարկների բացակայության դեպքում` աճուրդը կհայտարարվի նորից, մինչեւ որ …

կարդալ ավելին

Թղթի վրա

07.02.2009

1 տարի առաջ ռուսական «Ալռոսա» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ համաձայնագիր կնքվեց Հայաստանին վերամշակման նպատակով ալմաստի քվոտաներ տրամադրելու վերաբերյալ: Սակայն Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանը երեկ մեր թղթակցին տեղեկացրել է, թե «Ալռոսան» հանքահումքային ընկերություն է եւ ՌԴ օրենքների համաձայն՝ չի կարող ՀՀ վերամշակող ընկերություններին ալմաստ տրամադրել: Եվ այնպես է ստացվել, որ այդ համաձայնագիրը …

կարդալ ավելին

Գտիր մի քանի տարբերություն

07.02.2009

Հայաստանի խանութներն ու շուկաները ողողված են տարբեր տիպի ապրանքների, հատկապես կեղծ սննդամթերքի մեծ խմբաքանակներով: Հայ գործարարները սովորություն են դարձրել այստեղ արտադրել արտասահմանյան արտադրության հայտնի ապրանքանիշերի կեղծ տարբերակները եւ գերշահույթներ ստանալ դրանց իրացումից: Սննդամթերքի եւ հատկապես ռուսական հայտնի ապրանքների կեղծման գործում մրցակիցը չունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մենք արդեն ներկայացրել ենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունները տարիներ …

կարդալ ավելին

Կնվազեն նաեւ հարկային եկամուտները

07.02.2009

Մի քանի օր առաջ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը հայտարարեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը վերանայում է 2009 թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսման ցուցանիշը: Ըստ այդմ` Մ. Թումասյանը համաձայնել էր Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսման հետ, որի համաձայն՝ 2009 թ. Հայաստանում ՀՆԱ իրական աճը կկազմի 5,5 տոկոս: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎԶԵԲ-ը կանխատեսել էր ՀՆԱ 8,3 տոկոսանոց …

կարդալ ավելին

Սպասողական վիճակը կտեւի եւս 1 տարի,- ասում է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը

07.02.2009

– Ինչպիսի՞ն է անշարժ գույքի շուկան այսօր ՀՀ-ում: – Վերջին 6 ամսվա ընթացքում սպասողական տենդենցը պահպանվել է: Գնորդները դեռեւս սպասում են, որ ավելի ցածր գներով անշարժ գույք ձեռք բերեն, իսկ վաճառողները չեն շտապում գինն իջեցնել: Իհարկե, կան նաեւ անհետաձգելի գործարքներ: Օրինակ, եթե մարդիկ ամուսնանում են, եւ համապատասխան գումարը կա, չեն սպասում, որ գները իջնեն, հետո …

կարդալ ավելին

«Փոքրերի միջոցով մի փորձեք լուծել խոշորներին հարկելու խնդիրը»

01.02.2009

– Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ-ի վրա էական բացասական ազդեցություն կարո՞ղ է թողնել: Արտաքին տրանսֆերտները զգալիորեն կկրճատվե՞ն, թե՞ ոչ: – Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնվել: Ինչ վերաբերում է դրա ծավալներին` դատելով անցյալ տարվա վերջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում արձանագրված արդյունքներից, կարծում եմ՝ այո՛, ազդեցությունը կարող է լինել էական: …

կարդալ ավելին

Մտահոգություն` առանց մասնակցության

01.02.2009

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների, քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ` արձանագրելով, որ երկրում բացակայում են արդարադատությունը, խոսքի ազատությունը, ինչպեսեւ ՀՀ իշխանությունների կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում տեղ գտած պահանջների կատարմանն ուղղված իրական ջանքերը: «ԵԽ ԽՎ-ի լավատեսությունն առ այն, որ «ԱԺ-ի վերջին նախաձեռնությունը, շնորհված …

կարդալ ավելին

Հարմար փոխարժեքը` 400-450 դրամ

01.02.2009

Հայկական ապրանքների արտահանման համար դոլարի «հարմար փոխարժեքը» 400-450 դրամն է: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Գ. Մակարյանն ասել է, որ սպասվում է հայկական դրամի թուլացում ԱՄՆ դոլարի նկատմամբ, որը, ի թիվս ԵՄ երկրների հետ բարելավված առեւտրային ռեժիմի (GSP+)` նշանակալի …

կարդալ ավելին