«Թամաշան» շարունակվում է

07/02/2009

Հանրապետության տոնավաճառներում արդեն տեղադրվել են 7700-ից ավելի ՀԴՄ-ներ: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը: Տարբեր տոնավաճառներում ՀՀ վարչապետի կողմից Երեւանի Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկա կատարված այցից հետո կոմիտեի աշխատակիցներին հանձնարարվել է շարունակել շուկայում ընթացող ուսումնասիրությունները: Ա.Բեյբությանի խոսքով` տարածքում իրականացված չափագրման աշխատանքների եւ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են զանազան խախտումներ, որոնցով կկազմվեն համապատասխան ակտեր: Ըստ Ա.Բեյբությանի` նախքան վարչապետի այցը Ոսկու շուկայում տեղադրվել էր 810 ՀԴՄ: