Չի՛ վաճառվում

07/02/2009

Երեկ ժամը 17:20-ին լրացել է «Բջնի» հանքային ջրերի գործարանի» աճուրդի վերջնաժամկետը. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից գործարանի գույքն ու գույքային իրավունքները էլեկտրոնային աճուրդի էին հանվել հունվարի 23-ից: Սակայն անցած 10 օրերի ընթացքում որեւէ մեկի կողմից գնման առաջարկ չի ներկայացվել: Այդուհանդերձ, ԴԱՀԿ ծառայությունից «Ա1+»-ին հայտնել են, որ առաջարկների բացակայության դեպքում` աճուրդը կհայտարարվի նորից, մինչեւ որ կհայտնվի գնորդ: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայությունը մեկնարկային գին է սահմանել՝ 4 միլիարդ 935 միլիոն դրամ: Նշենք նաեւ, որ ըստ բազմաթիվ տեղեկությունների, չնայած բարձրագույն իշխանության համոզել-ստիպելու փորձերին, Հայաստանի խոշոր օլիգարխներից որեւէ մեկը չի ցանկանում կամ չի համարձակվում գնել «Բջնին»: