Տնտեսություն

Սեկվեստրի սպասելիս

06.03.2009

Դրամի կտրուկ արժեզրկման պատճառով նախօրեին հասարակության շրջանում առաջացած խուճապը շարունակվում էր նաեւ երեկ: Մարդկանց ամենաշատը մտահոգում է ապրանքների գների արդեն փաստացի եւ սպասվող թանկացումը: Որոշ մարզերում արդեն թանկացել է նաեւ հացը: Հացի թանկացման մասին երեկ խոսակցություններ կային նաեւ մայրաքաղաքում: Թե ինչ է սպասվում ապագայում, չգիտեն ոչ քաղաքացիները, ոչ էլ իշխանությունները, որոնք այս օրերին զբաղված են …

կարդալ ավելին

Վարկ է խոստացել

06.03.2009

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ընկերության` «ԱԼՌՕՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ըստ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հիշյալ ոլորտում աշխարհում եւս առաջատար այդ ընկերության հետ համագործակցության հետագա ընթացքին, ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին աջակցության հնարավորությանն ու …

կարդալ ավելին

Դրամ, լող տուր, լող արա

06.03.2009

Այն, ինչ 2 օր առաջ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական կյանքում, ունի մեկ անվանում՝ շոկ։ Իհարկե, բոլորն էլ գիտեին, որ դրամը վաղ թե ուշ արժեզրկվելու է, սակայն ոչ ոք չէր սպասում, որ դոլարի «ցատկը» այդքան բարձր կլինի։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ասուլիսից կես ժամ չանցած՝ փոխանակման կետերի վահանակների վրա հայտնվեցին չարագուշակ թվերը՝ «ԱՄՆ ԴՈԼԱՐ։ Առք՝ 350, …

կարդալ ավելին

10-12 տոկոսանոց իրականություն

06.03.2009

«Այսօրվա գների մեջ չարաշահում չկա»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա ասել է, որ իրենց ուշադրության կենտրոնում գտնվող 40 ապրանքատեսակներից միայն 4-ի գների բարձրացում է այս երկու օրերին նկատվել` բենզին, շաքարավազ, ձեթ, կարագ: Ընդ որում, ըստ Շահնազարյանի, իրենց «նկատած» բարձրացումը էական չէ` ընդամենը 10-12 տոկոս: Իհարկե, …

կարդալ ավելին

Ճգնաժամ

06.03.2009

Արտադրողները լաց են լինում Կհաջողվի՞ արդյոք պերճանքի առարկաներ արտադրողներին խուսափել ճգնաժամի հետեւանքներից: Հազիվ թե, գրում է Economist. com.-ը: Ըստ Bain ընկերության կանխատեսումների, որոնց հղում է անում հրատարակությունը, այս տարի պերճանքի առարկաներ արտադրողների եկամուտները կընկնեն 3-7 տոկոսով: Արդեն իսկ տագնապալի լուրեր են ստացվում: Այսպես, պերճանքի խորհրդանիշ հանդիսացող ադամանդներն արդեն բնավ էլ հավերժական արժեք չեն: Օրերս «De …

կարդալ ավելին

Դրամի գասպարալողի քաղաքականությունը

06.03.2009

«ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի եւ պատրաստ` դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին»: Անհավատալի է, բայց այս նախաբանով է սկսվում Կենտրոնական բանկի մարտի 3-ի մամլո հաղորդագրությունը: Հաղորդագրության տարածման պահին ԿԲ կայքում դրամի փոխարժեքը 305 դրամ էր 1 դոլարի …

կարդալ ավելին

Պետք է պատասխանատվության ենթարկվեն

06.03.2009

«Հայաստանի տնտեսությունում երեկ տեղի ունեցածը քրեագիտության ոլորտից է, եւ Դատախազությունը պետք է պարզի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ օր առաջ մարդիկ բորսայում 31 միլիոն դոլարից ավելի վաճառք են իրականացրել պետական պահուստներից` 307 դրամով, իսկ հաջորդ օրն առավոտյան ԿԲ-ն արդեն շոկային 372 դրամով է վաճառում դոլարը»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել «Պոլիտէկոնոմիա» կազմակերպության …

կարդալ ավելին

Ո՞վ է պատասխան տալու

03.03.2009

Այն, ինչ այսօր տեղի է ունենում արտարժույթի շուկայում, հայելու նման արտացոլում է երկրի քաղաքական ու տնտեսական զարգացումների ողջ պատկերը, որը կարելի է բնութագրել մեկ բառով՝ աբսուրդի թատրոն։ Կենտրոնական բանկը ամեն օր հաղորդագրություն է տարածում՝ տեղեկացնելով, որ Ֆոնդային բորսայում կատարվել է այսքան միլիոն դոլարի գործարք՝ 305 դրամով (վերջին օրերին` որպես կանոն, 20-30 մլն դոլարի սահմաններում), մասնավոր …

կարդալ ավելին

40 մլն դոլարի «անսարքություն»

01.03.2009

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ առավոտյան «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում վաճառվել է շուրջ 40 միլիոն դոլար, որի վաճառքի գործարքները ժամը 11։30-ի սահմաններում չեղյալ են հայտարարվել։ Մեր տեղեկություններով, դոլարը վաճառվել էր դեռեւս «ֆիքսված»` 1 դոլարի դիմաց 305 դրամ փոխարժեքով: Ֆոնդային բորսայում արդեն կատարված գործարքը չեղյալ հայտարարելու պրակտիկա աշխարհում գոյություն չունի ու, ինչպես եւ կարելի էր …

կարդալ ավելին

Թանկացումներ, որոնք հանգեցնելու են նոր թանկացումների

01.03.2009

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` ՀԾԿՀ-ն, սպառողներին վաճառվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագները բարձրացնելու որոշում ընդունեց: Որպես գազի թանկացման հիմնական պատճառ ներկայացվեցին սահմանի վրա բնական գազի թանկացումը (ներկայիս 110 դոլարի փոխարեն՝ ապրիլի 1-ից գանձվելու է 154 դոլար), «ՀայՌուսգազարդի» իրականացրած ներդրումները, դրամի արժեզրկումը եւ այլն: Ամսական մինչեւ 10 հազար …

կարդալ ավելին

Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին

01.03.2009

«Թամայա Ռիսորսիզ» (Tamaya Resources) ընկերությունն այս տարվա սեպտեմբերին դադարեցրեց Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու արդյունահանման նախագիծը: Ընկերության տարածած հաղորդագրությամբ` նախագծի դադարեցման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են: Սակայն, ինչպես նշում է մեր աղբյուրներից մեկը, «Թամայայի» խնդիրները միայն ֆինանսական չէին: Ընկերության նախկին աշխատակիցը, ով չուզեց հրապարակել իր անունը, նշում է, որ ընկերությունը այդ վիճակում է հայտնվել տեղացի ղեկավարների …

կարդալ ավելին

Երկիրը պետք է սկսի ապրել սեփական միջոցներով

01.03.2009

«Հետքի» կլոր սեղանի շուրջ Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի արտահայտման ձեւերի, սպասվող հետեւանքների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին բանավիճում են ֆինանսների նախկին նախարար Արմեն Եղիազարյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Է. Բաղդասարյան – Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի համար ի՞նչ խնդիրներ է ստեղծել: Ա. …

կարդալ ավելին

Համատարած անկում

01.03.2009

Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն գրել էինք, որ այս տարվա հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները կանխատեսվածից ավելի բացասական են: Համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել էր, այսինքն՝ տնտեսական աճի մասին խոսելն ավելորդ է։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա նվազել էին թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալները։ ՀՀ Վիճակագրական պետական ծառայությունը երեկ հրապարակել է հունվար …

կարդալ ավելին

Ժողովրդավարացում՝ քյաշ փողով

01.03.2009

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջերս մի շատ հետաքրքիր զեկույց է հրապարակել, որը պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե հետխորհրդային երկրները ինչ գումարներ են ստացել եւ ծախսել «ժողովրդավարության հաստատման նպատակով»: 1992թ. ԱՄՆ Կոնգրեսը մի օրենք ընդունեց՝ շատ խոստումնալից անվանումով՝ «Եվրասիայի ազատության եւ զարգացող եվրասիական ժողովրդավարություններին եւ ազատ շուկաներին աջակցելու մասին»։ Դրա շրջանակներում միջոցներ հատկացվեցին նախկին ԽՍՀՄ երկրներին (բացառությամբ …

կարդալ ավելին

Մենք ենք ու Կոնգոն

01.03.2009

Նախօրեին Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պարզեցված համակարգով առաջին օժանդակությունը տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից (IDA) Հայաստանին հատկացվել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն: ՀԲ-ն հայտարարել է, որ իր խորհուրդը հաստատել է փոխառությունները` հաշվի առնելով «հստակ նշանները, որ երկու երկրներում …

կարդալ ավելին

320.000 դոլար՝ «պատմական կայֆերի» համար

27.02.2009

Մինչ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները ճանապարհներ են փնտրում ճգնաժամի դեմ պայքարելու համար, ՀՀ կառավարությունը… խթանում է «հայկական նավատորմի նավարկությունը»: Կառավարության անցած շաբաթվա նիստում կայացվել է մի որոշում, որի անհեթեթությունը պատկերացնելու համար այն մեջբերում ենք ամբողջությամբ: «Գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 97 մլն 160 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` «Սփյուռքի ճանապահներով» գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա …

կարդալ ավելին

Վիճակը ավելի կվատանա

27.02.2009

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով 2007թ. օգոստոսից մինչեւ 2009թ. փետրվարն ընկած ժամանակաշրջանում ֆինանսական հատվածում աշխատանքը կորցրել է ավելի քան 300.000 մարդ: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում: Ըստ փաստաթղթի` ֆինանսական հատվածում զբաղված է մոտ 20 մլն մարդ: «Այդ ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 325.000 մարդ: Ընդ որում՝ նրանցից 130.000-ն աշխատանքը կորցրել են վերջին 5 …

կարդալ ավելին

Չի ողջունում, բայց ֆինանսավորում է

27.02.2009

Համաշխարհային բանկը երեկ հաստատել է 85 մլն դոլար ընդհանուր գումարով չորս ծրագրային փաթեթ` տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա մեղմելու նպատակով: Բացի այդ, հաստատվել է նաեւ դրամաշնորհային մի ծրագիր, որով նախատեսված է օգնել Հայաստանին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ ռեսուրսները: Խոսքը 1.5 մլն դոլար ընդհանուր գումարով Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի Գրիձորի եւ Կառկառի վայրերում համապարփակ երկրաջերմային հետազոտությունների իրականացման մասին …

կարդալ ավելին

Ճգնաժամ

27.02.2009

Crisis made in USA «Ներկայիս համաշխարհային ճգնաժամն իր վրա կրում է «Պատրաստված է ԱՄՆ-ում» պիտակը»,- հայտարարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, ներկայումս՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Ստիգլիցը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում։ «Մենք արտահանել ենք տնտեսության պետական կառավարման թուլացման մեր փիլիսոփայությունը, արտահանել ենք մեր թունավոր հիպոթեքային արժեթղթերը, իսկ այժմ արտահանում ենք մեր …

կարդալ ավելին

500 հազար դոլար՝ մեկ երգի թարգմանության համար

27.02.2009

Հին խորհրդային անեկդոտը պատմում էր, որ երբ 80-ականներին դեպի կոմունիզմ ընթացող գնացքը կանգնեց, խորհրդային իշխանությունները ժողովրդին հանձնարարեցին շարունակել տարուբերվել-ցնցվել կանգնած գնացքում: Սույնով տպավորություն էր ստեղծվում, թե գնացքն ամբողջ թափով շարունակում է սլանալ դեպի պայծառ ապագա: Մեր իշխանություններն էլ նույն վարքագիծն ունեն: Նույն անեկդոտիկ վարքագիծը: Նախ հայտարարում են, որ ճգնաժամ չկա: Հետո խոսում այն մասին, թե …

կարդալ ավելին