Մեզ մոտ թարս է

10/12/2008

Մինչ տնտեսական ճգնաժամի պատճառով ամբողջ աշխարհում կրճատվում են աշխատատեղերը, Հայաստանում ամեն ամիս առաջանում է մոտ 1,4 հազար թափուր աշխատատեղ: Ըստ lragir.am-ի՝ այս տվյալը հրապարակել է ՀՀ Զբաղվածության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով, ներկայում «հայտնաբերվել է» 6 հազար թափուր աշխատատեղ գործակալության կողմից ուսումնասիրված 3 հազար ընկերությունում: Դրանց 30 տոկոսը խոշոր ընկերություններում են, մնացածը` փոքր եւ միջին: Սոնա Հարությունյանի խոսքով, ազատ աշխատատեղեր կան բանվորական մասնագիտությունների գծով, շինարարությունում, սպասարկման ոլորտում, պահանջարկ կա ավելի քան 200 ուսուցիչների եւ դասախոսների: Նշենք, որ ներկայում, ըստ պաշտոնական տվյալի, Հայաստանում կա 70 հազարից ավելի գործազուրկ: