«Ֆինանսական ճգնաժամը եւ սննդամթերքի գների աճը կարող են Երկրագնդի միլիոնավոր բնակիչներին սպառնացող սովի պատճառ դառնալ»,- նման կանխատեսում են արել Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Մադրիդում ընթացող` համաշխարհային պարենային ճգնաժամին նվիրված գագաթաժողովում: Ճգնաժամի սկսվելու պահից սննդամթերքի գները շարունակում են աճել, ինչն էլ կարող է պարենի ճգնաժամի պատճառ դառնալ: Ըստ ՀԲ մասնագետների, մոտ ապագայում սովը կարող է սպառնալ ոչ միայն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներին, այլեւ Եվրոպային, մասնավորապես՝ Մոլդովային, Ռումինիային եւ Ալբանիային: ՀԲ-ի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ ամբողջ աշխարհում կառավարությունների անգործության հետեւանքները կարող են ծանր լինել: «Հարկավոր է անել ավելին՝ վստահ լինելու, որ ամենախոցելի մարդիկ անհրաժեշտ օգնություն են ստանում»,- հայտարարել է գագաթաժողովում ՀԲ պատվիրակության ներկայացուցիչը: