«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ներկայում ընթացքի մեջ են ՌԴ-ից կայունացման վարկի ստացման վերաբերյալ բանակցությունները»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել` ասելով, որ դրանք կհրապարակվեն բանակցությունների ավարտից հետո: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն ասել էր, թե Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար կայունացման վարկի տրամադրման խնդրանքով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը նաեւ բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի եւ ԱՊՀ մի շարք երկրների հետ` վարկերի ներգրավման ուղղությամբ: