«Ներկայիս ֆինանսական ճգնաժամը, որը փաստորեն ավելի ծանր է, քան Մեծ դեպրեսիան, հետեւանքներով համեմատելի է Խորհրդային Միության տրոհման հետ»,- նման հայտարարություն է արել ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով, անցյալ տարվա սեպտեմբերին Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումը շրջադարձային կետ դարձավ շուկայական համակարգի համար, որը դրանից հետո գործնականում քայքայվեց: «Մենք դարձանք ֆինանսական համակարգի կոլապսի վկաներ: Այն միացվել է կենսապահովման ապարատին եւ մինչ օրս միացված է մնում: Այժմ նույնիսկ չի երեւում այս ճգնաժամի հատակը»,- ասել է Սորոսը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում: