«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետեր «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի» ՍՊԸ-ն իրեն պատկանող 2 մլն 800 հազար հատ հասարակ անվանական բաժնետոմսերը (ինչը կազմում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի 4.45 %-ը), վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետեր «Գազպրոմ» ԲԲԸ-ին, ինչի արդյունքում «Գազպրոմի» բաժնեմասը «ՀայՌուսգազարդում» հասել է 80 տոկոսի: Ըստ «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայության, բաժնետոմսերի վաճառքը պաշտոնապես իրականացվել է մարտի 12-ին: